Շուն կամ կատու ունեցողները մեծ մասամբ թեթև կամ առանց ախտանշանների են հիվանդանում նոր տիպի կորոնավիրուսով
Տնային կենդանիներ` մասնավորապես շուն կամ կատու ունեցողները մեծ մասամբ թեթև կամ առանց ախտանշանների են հիվանդանում նոր տիպի կորոնավիրուսով: Այսպիսի հայտարարություն է արել լեհ բժիշկ Սաբինա Օլեքս-Կոնդորը, որն աշխատում է Մադրիդի հիվանդանոցներից մեկում. ըստ yerkir.am-ի` տեղեկացնում է med.obozrevatel.com-ը:
Բժշկի կարծիքը հիմնված է 100 պացիենտից կազմված խմբում կատարված ուսումասիրության վրա: Սաբինա Օլեքս-Կոնդորը ենթադրում է, որ կենդանիների մազի, թքի, արտաթորանքների հետ մշտական շփումն ուժեղացնում է դրանց տերերի իմունիտետը տարբեր պաթոգենների նկատմամբ:
«Հարցը հետագա քննարկման կարիք ունի, սակայն ենթադրություն կա, որ կարող ենք գործ ունենալ ավելի ուժեղ իմունիտետի և ավելի արդյունավետ գործող իմունային համակարգի հետ ընտանի կենդանիներին բնորոշ կորոնավիրուսների հետ շփման պատճառով»,- նշել է բժիշկը:
Նա նման միտում նկատել է նաև բժիշկների շրջանում, մասնավորապես` նրանց, ովքեր տանը կատու են պահում:
Կենդանիների սիրահարների` կորոնավիրուսի նկատմամբ կայունության բացատրություններից մեկի համաձայն`խաչաձև ազդեցություն է տեղի ունենում: «Հայտնի է, որ, օրինակ, կատուներն ունեն կատվային կորոնավիրուս, որից մարդիկ չեն վարակվում: Հնարավոր է, որ մարդկանց օրգանիզմում, որոնք ամենօրյա սերտ շփում ունեն կատուների հետ, կարող են ձևավորված լինել հակամարմիններ կատվի կորոնավիրուսի դեմ, և այդ հակամարմիններն էլ կարող են ոչնչացնել մարդու վիրուսը: Դա կոչվում է խաչաձև ազդեցություն և գոյություն ունի բնության մեջ: Անշուշտ, իմ ենթադրությունները հաստատելու համար հարկավոր են ավելի խորը հետազոտություններ ու վիճակագրություն»,- նշել է բժիշկը:
Նմանատիպ հոդվածներ
Մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 428 դեպք. կա 13 մահ. ապաքինվել է 772 պացիենտ
Հայաստանում հունիսի 10-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 428 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտն...
316 ծանր, 53 ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացի․ 17 մարդ միացված է թոքերի արհեստական օդափոխության սարքերի. Թորոսյան
Կորոնավիրուսի վարակով պայմանավորված՝ այս պահի դրությամբ Հայաստանում կա 316 ծանր վիճակում գտնվող քաղաքացի։ 53 քաղաքացի ծա...
Հայաստանը սխալ է գրանցել «ալկոգելերը»․ ԵԱՏՄ պատասխանը. «Հետք»
«Հետք»-ն ուսումնասիրել էր ախտահանիչ միջոցների շուկան և պարզել, որ դրանք ոչ միայն չեն վերահսկվում, այլև գր...
Մինչեւ 36 ժամ ջուր չի լինելու նշված հասցեներում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, առաջի...