20-ամյա երիտասարդը կալանավորվել է կեղծ փողեր պատրաստելու մեղադրանքով
Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի Ամառանոցային 1 թաղամասից ոստիկանության Արաբկիրի բաժին են բերման ենթարկել Երևան քաղաքի Օրբելի փողոցում հաշվառված, 20-ամյա Վաչագան Սողոմոնյանին, որն այս տարվա մայիսի 26-ից ոստիկանության կողմից հետախուզվում էր, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Ոստիկանները մի քանի հասցեներում դարանակալումներ են կատարել, մինչև հայտնաբերել են նրան, այնուհետև Երևանում նրա կողմից վարձակալական հիմունքներով գտնվող բնակության վայրից՝ Տիգրան Մեծի շենքերից մեկի բնակարանում հայտնաբերվել է 20 հազար ՀՀ դրամ անվանական արժեքով կեղծ թղթադրամներ՝ մոտ 9 հատ, ինչպես նաև դրամ պատրաստելու տպիչ սարք։
Արդեն ոստիկանությունում պարզվել է, որ Վ. Սողոմոնյանը ոչ միայն նման արարք է կատարել, այլ նաև մի շարք յուրացումներ և գույքի դիտավորյալ վնասումներ։
Աղբյուրի տեղեկություններով՝ յուրացումների թիվն անցնում է մի քանիսը, և նա նաև կարողացել է հմտորեն խաբել հանրապետությունում գործող մի քանի ընկերությունների մենեջերների։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տեսախցիկն արձանագրել է «Կյաժ Աշոտի» վրա կրակոցներ արձակելու պահը
Shamshyan.com-ը ներկայացնում է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է երեկ՝ հունիսի 9-ին, Երևանի Շենգավիթ վարչական...
«Օրենքով գող» Անդրանիկ Հարությունյանի սպանությունը բացահայտվել է
2019թ. հուլիսի 2-ին Երևան քաղաքի Նոր Նորքի 5-րդ զանգվածի Միկոյան փողոցի 17-րդ շենքի բակում «օրենքով գող» 20.03.1973թ.-ին...
Խոսրովի արգելոցում հրդեհաշիջման աշխատանքները սկսվել են. փրկարարները դեպքի վայրում են
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ հունիսի 18-ին, ժամը 14:41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվե...
Մանրամասներ՝ այսօր Երևանում տեղի ունեցած 38-ամյա տղամարդու սպանությունը
Մայրաքաղաքում տեղի ունեցած սպանությունը բացահայտվել է։ Այս մասին տեղեկացնում է ոստիկանության լրատվական ծառայությունը։Հու...