Վանում գտնվող հայկական «Սուրբ կույսեր» մենաստանը ավերվում է գանձագողերի կողմից. Tert .am
Ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող Վանի նահանգի Գյուրփընար շրջանի Աքբոյու թաղամասում գտնվող հայկական «Սուրբ կույսեր» մենաստանը գանձագողերի թիրախ է դարձել: Առանց այն էլ բնական աղետներից բազմիցս տուժած մենաստանը այժմ էլ ավերվում է գանձագողերի կողմից, գրում է Tert.am-ը:
Վանի «Յուզունջու Յըլ» համալսարանի դասախոս Մեհմեթ Թոփը նշել է, որ մենաստանը մեծ բնասներ է կրել 1648 թվականի Վանի երկրաշարժի հետևանքով:
«Իր ամբողջ պատմության ընթացքում այն կոչվել է «Սուրբ կույսեր» մենաստան: Այս մենաստանը շրջանի քրիստոնեական ճարտարապետության օրինակներից մեկն է: Սա վայր է, որտեղ քրիստոնյաները շարունակում են իրենց կրոնական կրթությունն ու ուսուցանում են աշակերտներին: Իհարկե, կանայք ու տղամարդիկ առանձին են կրթություն ստացել այստեղ: Հայտնի է, որ մինչև 20-րդ դարի սկիզբը այստեղ 200-300 միանձնուհիներ են եղել»,-ասել է թուրք դասախոսը:
Հայոց ցեղասպանությունից հետո ճակատագրի քմահաճույքին հանձնված այս մենաստանը գրավել է գանձագողերի ուշադրությունը: Եկեղեցուց այսօր մնացել է միայն կիսավեր գմբեթն ու պատերը:
Նմանատիպ հոդվածներ
ԹԱՐՄԱՑՈՒՄ. Մեկ օրում վարակման ռեկորդային 766 դեպք. Մահացել է ևս 10 մարդ
Հայաստանում մայիսի 7-ի ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակման 766 նոր դեպք է հայտնաբերվել: Ընդհանուր առմամբ, վար...
ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է195-ով. կա 11 մահ. առողջացել է 85 մարդ
Հայաստանում հունիսի 8-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 195 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնո...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 547, մահվան՝ 7 նոր դեպք
Հայաստանում հունիսի 6-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 547 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հաս...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 350 , մահվան՝ 8 նոր դեպք
Հայաստանում հունիսի 9-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 350 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է...