Վաղվա հետազոտության արդյունքները կլինեն ավելի քիչ. ախտահանման պրոֆիլակտիկ աշխատանքներ են անցկացվելու. Ալինա Նիկողոսյան
ՀՀ առողջապահության նախարարի մամուլի պատասխանատու Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել:
«Հարգելի քաղաքացիներ, լրագրողներ
Տեղեկացնում եմ, որ այսօր չի աշխատելու թեստավորում իրականացնող ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի լաբորատորիան, որն իրանացնում է կորոնավիրուսային հիվանդության թեստերի հիմնական ծավալը։ Լաբորատորիայում այսօր իրականացվելու են ախտահանման պրոֆիլակտիկ աշխատանքներ։
Սրանով պայմանավորված՝ վաղվա հետազոտության արդյունքները կլինեն ավելի քիչ»,-նշել է նա։