Ինչ եղանակ է սպասվում առաջիկա 5 օրերին
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հունիսի 7-ի ցերեկը, 8-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունիսի 10-12-ը շրջանների զգալի մասում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ:
Քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Երևան քաղաքում՝
Հունիսի 7-ի ցերեկը, 8-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունիսի 10-12-ի կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-17 մ/վ: