Հերթական անտեղի փոթորիկը. Սիսակ Գաբրիելյանը՝ փետրվարին ենթադրյալ կորոնավիրուսով վարակման դեպքերի մասին

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ 


«Առնվազն անհասկանալի է, որ պետական կառավարման փորձ ունեցող մարդիկ էլ են մութ կամ գաղտնի բան են տեսնում Նորքի հիվանդանոցի տնօրենի այն խոսքերի մեջ, թե իրենք փետրվարից աշխատում են եւ դա նշանակում է, որ կորոնովիրուս ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ Է ՓԵՏՐՎԱՐԻՆ։

Այո, կորոնավիրուսի դեմ պայքարը սկսվել է փետրվարից եւ դա ԵՐԲԵՔ ԳԱՂՏՆԻ ՉԻ ԵՂԵԼ..
1. ՓԵՏՐՎԱՐԻՆ փակվեց հայ-իրանական սահմանը։
2. ՓԵՏՐՎԱՐԻՆ են արվել կորոնավիրուսի առաջին թեստերը։
3. ՓԵՏՐՎԱՐԻՆ են մեկուսացվել եւ բժշկական օգնություն ստացել Իրանից վերադարձած մեր հարյուրավոր քաղաքացիներ։
4. ՓԵՏՐՎԱՐԻՆ են միջպետական սահմանային անցակետերում հերթապահել նաեւ համապատասխան սարքավորումներով զինված բուժաշխատողները։
5. ՓԵՏՐՎԱՐԻՆ է հիվանդանոցներից շատերին, բայց մասնավորապես Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցին տրվել կորոնավիրուսի դեմ պայքարի ցուցումներ։
6. ՓԵՏՐՎԱՐԻՆ է տրամադրվել լրացուցիչ գումար՝ բժշկական դիմակների, սարքավորումների, նոր մահճակալների եւ այլնի համար։
Ւրականում այս շարքը կարելի է երկար շարունակել, բայց դրա փոխարեն եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնեմ այս պայքարում գեթ մեկ վայրկյան չհանձնվող մեր սիրելի բուժաշխատողներին»։