Անհնար է երեք անգամ շփոթել «չորս ամիս» և «փետրվար» եղելությունը. Արսեն Բաբայանը՝ Հայաստանում կորոնավիրուսի բռնկման մասին
Երեկ Նիկոլ Փաշինյանի առանձնատան դիմաց ուղիղ եթերով Նորքի բժշկական կենտրոնի ղեկավարը միամտաբար հայտնեց իրականությունը: Այս ամսին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը։ Նա մասնավորապես նշել է.
«ԲԿ ղեկավարը բոլորիս անզգուշությամբ տեղեկացրեց, որ կորոնավիրուսի դեմ պայքարն իրենք սկսել են փետրվար ամսից: Հետևաբար փետրվարից արդեն մենք ունեցել ենք գրանցված դեպքեր:
Այս պայմաններում Փաշինյանը մինչև մարտի կեսերը հանրահավաքներ էր անում...
Հ.Գ. ԲԿ ղեկավարի կողմից սխալմամբ ճշմարտություն ասելը փորձեց շեղել Փաշինյանը, շատ անհամոզիչ կերպով փորձելով համոզել, թե իբր Դավիդյանցը շփոթեց: Անհնար է երեք անգամ շփոթել «չորս ամիս» և «փետրվար» եղելությունը...»։
Նմանատիպ հոդվածներ
ԹԱՐՄԱՑՈՒՄ. Մեկ օրում վարակման ռեկորդային 766 դեպք. Մահացել է ևս 10 մարդ
Հայաստանում մայիսի 7-ի ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակման 766 նոր դեպք է հայտնաբերվել: Ընդհանուր առմամբ, վար...
ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է195-ով. կա 11 մահ. առողջացել է 85 մարդ
Հայաստանում հունիսի 8-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 195 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնո...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 547, մահվան՝ 7 նոր դեպք
Հայաստանում հունիսի 6-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 547 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հաս...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 350 , մահվան՝ 8 նոր դեպք
Հայաստանում հունիսի 9-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 350 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է...