Տաքսու վարորդների համար, եթե անգամ մեքենայում մենակ են, դիմակ կրելը պարտադիր է
Ինչպես արդեն Կառավարության կողմից հայտարարվել է եւ այսօր էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ՀՀ կառավարությունը ներկայացրել է մեքենայում դիմակ կրելու կարգը։ Ըստ այդմ՝ մեքենայում միայնակ վարորդը կարող է դիմակ չկրել։
Auroranews-ը բազմաթիվ զանգեր է ստանում մասնավորապես տաքու վարորդներից, որոնք հետաքրքրվում են՝ իրենց վրա էլ է տարածվում որոշումը և եթե իրենք մեքենայում մենակ են, ապա ինչու՞ են տուգանվում դիմակ չկրելու համար: Այդ իսկ պատճառով ներկայացնում ենք ՀՀ Պարետի հունիսի 3-ի, 2020 թվական-ի N 63 որոշումից հատված։
Հարգելի տաքսու վարորդներ, մեջբերում ենք ՀՀ Պարետի հունիսի 3-ի, 2020 թվական-ի N 63 որոշումից հատված, որը բացառապես վերաբերում է Ձեզ:
[ac04ffb845d24f4d9a3f92887359ff3e.png]
Սա նշանակում է, որ եթե անգամ դուք մեքենայում մենակ եք, տաքսու վարորդների համար դիմակը պարտադիր է: Auroranews-ը այս մասին ասաց նաև ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի խոսնակ Վահան Հունանյանը:
« Մեկ հոգու դեպքում պարտադիր չլինելու կանոնը վերաբերում է անձնական օգտագործման տրանսպորտային միջոցներին»,-նշեց խոսնակը։
Հարգելի տաքու վարորդներ, եթե անգամ դուք մեքենայում մենակ ենք, ձեզ համար դիմակ կրելը պարտադիր է: Հասկանում ենք, որ այո, բարդ է դիմակ կրելը, բայց նաեւ կարծում, որ առողջությունը շատ ավելի կարեւոր է:
Նմանատիպ հոդվածներ
ԹԱՐՄԱՑՈՒՄ. Մեկ օրում վարակման ռեկորդային 766 դեպք. Մահացել է ևս 10 մարդ
Հայաստանում մայիսի 7-ի ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակման 766 նոր դեպք է հայտնաբերվել: Ընդհանուր առմամբ, վար...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 547, մահվան՝ 7 նոր դեպք
Հայաստանում հունիսի 6-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 547 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հաս...
ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է195-ով. կա 11 մահ. առողջացել է 85 մարդ
Հայաստանում հունիսի 8-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 195 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնո...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի վարակման 596 նոր դեպք
Հայաստանում հունիսի 5-ի դրությամբ կորոնավիրուսի 596 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 11 ...