Մայիսի 27-ին սպանված Վահրամաբերդի 21-ամյա բնակչի գործով կա մեկ կալանավորված
Շիրակի մարզի Մարմաշեն համայնքում մայիսի 27-ին սպանված Վահրամաբերդ գյուղի 21-ամյա բնակիչ Զարզանդ Մանուկյանի գործով այժմ կա մեկ կալանավորված: NEWS.am-ի հետ զրույցում սպանվածի քույրը, Գյումրիի ‹Ցայգ› մարզային հեռուստաընկերության լրագրող Հեղինե Մանուկյանը, որը ճանաչվել է նաև իրավահաջորդ, նշեց, որ այժմ գործակցում է իրավապահ մարմինների հետ գործը ամբողջությամբ բացահայտելու համար:
Ըստ Հեղինե Մանուկյանի՝ եղբայրը մյուս քրոջ որդու հետ դուրս է եկել զբոսնելու, երեկոյան՝ 19:00 19:30-ի սահմանում, երեխային տուն բերելուց հետո, ասել է, որ պետք է դուրս գա, բայց շուտով կվերադառնա: Մեկ ժամ անց լուր է ստացվում, որ Զարզանդը «Գյումրի» ԲԿ-ում է, որտեղ էլ իմացել են մահվան մասին:
«Թե ինչ էր պատահել, այդ պահին չգիտեինք, Մարմաշեն համայնքի ղեկավարը՝ Կարեն Արշակյանը, մինչեւ այդ տարբեր լրատվական կայքերի ասել էր, թե ընդամենը պատահականություն է եղել, խաղի ժամանակ հանկարծամահ է եղել, ընդ որում այդ տեղեկությունը տարբեր կայքերի տարբեր կերպ է ներկայացրել: Տղաները ֆուտբոլ խաղացել են ժամը 4-ից 5-ի սահմանում, իսկ Զարզանդը դուրս է եկել ժամը 19-ից հետո, այսինքն անհնար էր, որ այդ ընթացքում եղբայրս ֆուտբոլ խաղար ու նման դեպք տեղի ունեցած լիներ: Կարեն Արշակյանը սխալ տեղեկություններ է հաղորդել, մենք կհասնենք այն բանին, որ նա և՛ հերքի իր տարածած տեղեկությունները, և՛ ներողություն խնդրի մեր ընտանիքից», ասել է Հեղինե Մանուկյանը:
Հ․Մանուկյանի խոսքով՝ եղբորը դուրս են կանչել SMS հաղորդագրության միջոցով․
«Եղբայրս իր 3 ընկերների հետ, որից մեկը անչափահաս, մեքենայով գնացել է Մարմաշեն, տեսել են, որ իր ամենամտրիմ ընկեր Գևորգը, որ նաև նրա դասընկերն է, ոմն Նորոյի հետ զրուցում է, այնուհետեւ սկսել են հարվածել միմյանց։ Երբ խփել են Գևորգի աչքին, Զարզանդը օգնել իր ընկերոջը, ոտքի է կանգնեցրել, ջուր տվել։ Այդ պահին Զարզանդը հարված է ստացել, այդ հարվածողը նրան կանչել է, որ առանձնացած խոսեն, առանձնանալուց հետո, չգիտես ինչու, Վահրամաբերդի տղաները չեն տեսել, որ մի 10 քայլ այն կողմ Զարզանդը և այդ տղան ի՞նչ վեճ են ունեցել , ո՞վ է ում խփել, ո՞նց է եղել», պատմել է Հեղինե Մանուկյանը:
Մանրամասները սկզբնաղբյուր կայքում․
Նմանատիպ հոդվածներ
ԹԱՐՄԱՑՈՒՄ. Մեկ օրում վարակման ռեկորդային 766 դեպք. Մահացել է ևս 10 մարդ
Հայաստանում մայիսի 7-ի ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակման 766 նոր դեպք է հայտնաբերվել: Ընդհանուր առմամբ, վար...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 547, մահվան՝ 7 նոր դեպք
Հայաստանում հունիսի 6-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 547 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հաս...
ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է195-ով. կա 11 մահ. առողջացել է 85 մարդ
Հայաստանում հունիսի 8-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 195 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնո...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի վարակման 596 նոր դեպք
Հայաստանում հունիսի 5-ի դրությամբ կորոնավիրուսի 596 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 11 ...