Եթե ես վարակվել, լավացել եմ, դա հոյակապ է․ ձեռք եմ բերել իմունիտետ, բայց երաշխիք չկա, որ չեմ մահանա, կամ իմ հարազատներից մեկը չի մահանա. վարչապետ
Եթե ես վարակվել լավացել եմ դա հոյակապ է, որովհետև առնվազն 1 տարով ձեռք եմ բերել իմունիտետ, բայց, եթե ես վարակվել եմ, երաշխիք չկա, որ չեմ մահանա, երաշխիք չկա, որ իմ հարազատներից մեկը չի մահանա: Սա է իրավիճակի ամբողջ բարդությունը։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Իմ ընտանիքը վարակվել է կորոնավիրուսով, և մենք քննարկում ենք, որ երբ հաղթահարենք կորոնավիրուսը, մեր կյանքն ամբողջությամբ կփոխվի, որովհետև մտավախություն չենք ունենա շփվել մեր հարազատների, ընկերների հետ, քանի որ վիրուսը հաղթահարած կլինենք, իմունիտետ ձեռք բերած կլինենք: Հանգիստ կարող ենք շփվել բոլորի հետ, Արփիին մանկապարտեզ կուղարկենք՝ առանց մտահոգվելու, որ կվարակվի կամ կվարակի ուրիշներին»,- նշեց վարչապետը:
Նա հավելեց, որ թվում է՝ լավ լուծում է՝ վարակվենք լավանանք ու ամեն ինչ լավ կլինի, բայց, ըստ վարչապետի, այստեղ երկու խնդիր կա: «Նախ հիմա էլ ոչ ոք չի կարող երաշխավորել որ կոնկրետ մենք, մեր ընտանիքը բարեհաջող կավարտի, որովհետև անկանխատեսելի հիվանդություն է, երկրորդ խնդիրն այն է, թե իմ հարզատներից քանի՞ մարդ կվարակվի ինձնից և իմ հարազատներից քանիսին կկորցնեմ ես այս ընթացքում: Սա է կորոնավիրուսի ամբողջ նենգ բանաձևը»,- նշեց նա:
Նմանատիպ հոդվածներ
ԹԱՐՄԱՑՈՒՄ. Մեկ օրում վարակման ռեկորդային 766 դեպք. Մահացել է ևս 10 մարդ
Հայաստանում մայիսի 7-ի ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակման 766 նոր դեպք է հայտնաբերվել: Ընդհանուր առմամբ, վար...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 547, մահվան՝ 7 նոր դեպք
Հայաստանում հունիսի 6-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 547 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հաս...
ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է195-ով. կա 11 մահ. առողջացել է 85 մարդ
Հայաստանում հունիսի 8-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 195 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնո...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի վարակման 596 նոր դեպք
Հայաստանում հունիսի 5-ի դրությամբ կորոնավիրուսի 596 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 11 ...