Արցախի նախագահն այցելել է ԱԱԾ հատուկ նշանակության վարչություն
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 6-ին Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Կամո Աղաջանյանի ուղեկցությամբ այցելել է ԱԱԾ հատուկ նշանակության վարչություն: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։
Նախագահը բարձր է գնահատել վարչության աշխատանքը հանրապետության ներքին և արտաքին անվտանգային սպառնալիքների դեմ պայքարում՝ ընդգծելով, որ այս ուղղությամբ բոլոր խնդիրները մշտապես գտնվելու են պետության ուշադրության կենտրոնում:
Արայիկ Հարությունյանը շրջայց է կատարել նաև հատուկ նշանակության ստորաբաժանման տարածքում, ծանոթացել ծառայության պայմաններին։
Նմանատիպ հոդվածներ
ԹԱՐՄԱՑՈՒՄ. Մեկ օրում վարակման ռեկորդային 766 դեպք. Մահացել է ևս 10 մարդ
Հայաստանում մայիսի 7-ի ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակման 766 նոր դեպք է հայտնաբերվել: Ընդհանուր առմամբ, վար...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 547, մահվան՝ 7 նոր դեպք
Հայաստանում հունիսի 6-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 547 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հաս...
ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է195-ով. կա 11 մահ. առողջացել է 85 մարդ
Հայաստանում հունիսի 8-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 195 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնո...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի վարակման 596 նոր դեպք
Հայաստանում հունիսի 5-ի դրությամբ կորոնավիրուսի 596 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 11 ...