72 ժամով կասեցվել է «Այգի» ռեստորանի գործունեությունը. Այստեղ անցկացվել է հարսանիք. ՍԱՏՄ
72 ժամով կասեցվում է «Այգի» ռեստորանային համալիրի գործունեությունը, քանի որ այստեղ չեն պահպանվել պարետի որոշման պահանջները: Այս մասին facebook-ի իր էջում գրել է ՍԱՏՄ տեղեկատվության եւ հանրային կապերի բաժնի ղեկավար Անուշ Հարությունյանը:
«Այստեղ կազմակերպվել և անցկացվել է խնջույք՝ հարսանիք, ինչն արգելված է՝ հանրային առողջության պահպանման մտահոգությամբ: Նաև թերի են լրացվել ջերմաչափման ու ախտահանության գրանցամատյանները»,-նշել է նա: