Վրացիների դիմում են կառավարությանը․ նրանք ցանկանում են հայերին բուժվելու օգնություն առաջարկել Վրաստանում
Վրաստանի և Հայաստանի կառավարություններն ակտիվորեն հաղորդակցվում են: Այդ մասին հայտարարում է Վրաստանի արտգործնախարարությունը: Ըստ հարևան երկրի ԱԳ նախարարի մամուլի խոսնակի՝ Վրաստանը ևս մեկ անգամ Հայաստանին օգնելու պատրաստակամություն է հայտնել, գրում է aliq.ge-ն:
«Համավարակի շրջանում կառավարությունը մշտական կապի մեջ է հայկական կողմի հետ: Օրեր առաջ կայացել է երկու երկրների վարչապետների հեռախոսազրույցը: Հաղորդակցություն կա առանձին նախարարների մակարդակով ևս: Այսօր Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկանիանին և նրա հայ գործընկերը անդրադարձել են երկու երկրներում տիրող իրավիճակին: Զալկանիանին ևս մեկ անգամ իր համերաշխությունն է հայտնել Հայաստանին ու խոսել օգնություն ցուցաբերելու պատրաստակամության մասին»,- հայտարարում է ԱԳՆ-ն:
Հայաստանին աջակցելու առաջարկով սոցիալական ցանցերում հանդես են եկել քաղաքական ու հասարակական գործիչներ, ակտիվիստներ: Ստեղծվել է նաև օնլայն ստորագրահավաք, որտեղ քաղաքացիները կոչ են անում Վրաստանի կառավարությանն օգնել Հայաստանին՝ հիվանդներին Վրաստան տեղափոխելով:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի վարակման 596 նոր դեպք
Հայաստանում հունիսի 5-ի դրությամբ կորոնավիրուսի 596 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 11 ...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 547, մահվան՝ 7 նոր դեպք
Հայաստանում հունիսի 6-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 547 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հաս...
ԹԱՐՄԱՑՈՒՄ. Մեկ օրում վարակման ռեկորդային 766 դեպք. Մահացել է ևս 10 մարդ
Հայաստանում մայիսի 7-ի ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակման 766 նոր դեպք է հայտնաբերվել: Ընդհանուր առմամբ, վար...
Հայաստանում կորոնավիրուսակիր 4-ամյա երեխայի մոտ Կավասակիի սինդրոմ է արձանագրվել
Դժբախտաբար ունենք Կավասակիի սինդրոմի արձանագրված դեպք 4 տարեկան երեխայի մոտ, ով ունեցել է անախտանիշ կորոնավիրուսային հիվ...