Ուժային կառույցների աշխատակիցներին վերաբերող այդ շոուի հետ մենք կապ չունենք․ «Վիլլա հիլսի» փոխտնօրեն․ Tert
Այդ պարային համույթի հետ կապված մենք ոչ կապ ունենք, ոչ տեղեկություն ենք ունեցել, դա եղել է շու ծրագիր, որը կազմակերպել է կոնկրետ միջոցառման պատվիրատուն: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասել է «Վիլլա հիլս» ռեստորանային համալիրի փոխտնօրեն Հովհաննես Նալբանդյանը՝ անդրադառնալով սոցանցերում հրապարակված տեսանյութին, որտեղ բեմադրված է, որ ՀՀ ոստիկանության ու ԱԱԾ աշխատակիցները ներխուժում են հարսանիք:
Նա նշել է, որ, բնականաբար, չի կարող ինֆորմացիա տրամադրել, թե ով է եղել միջոցառման պատվիրատուն: «Միջոցառմանը մասնակցել է մոտ 30 հոգի: Այսինքն՝ 30 հոգանոց միջոցառում է եղել, սեղաններին նստած են եղել 5 հոգուց ոչ ավել, սեղանները մեկը մյուսից եղել են 2 մետր հեռավորության վրա: Այն, ինչ պահանջվում է ըստ օրենքի, մեր կողմից պահպանվել է: Պարբերաբար ախտահանում է տեղի ունեցել ալկոգելով, մարդիկ եղել են դիմակներով, բնականաբար ոչ սնվելու ընթացքում»,- ասել է
նա:
Ըստ փոխտնօրենի՝ որևէ արտառոց բան չի եղել, այդ պարային համույթն է միայն և ոչ ոք տեղյակ չի եղել, թե ինչ է լինելու:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի վարակման 596 նոր դեպք
Հայաստանում հունիսի 5-ի դրությամբ կորոնավիրուսի 596 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 11 ...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 547, մահվան՝ 7 նոր դեպք
Հայաստանում հունիսի 6-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 547 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հաս...
ԹԱՐՄԱՑՈՒՄ. Մեկ օրում վարակման ռեկորդային 766 դեպք. Մահացել է ևս 10 մարդ
Հայաստանում մայիսի 7-ի ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակման 766 նոր դեպք է հայտնաբերվել: Ընդհանուր առմամբ, վար...
Հայաստանում կորոնավիրուսակիր 4-ամյա երեխայի մոտ Կավասակիի սինդրոմ է արձանագրվել
Դժբախտաբար ունենք Կավասակիի սինդրոմի արձանագրված դեպք 4 տարեկան երեխայի մոտ, ով ունեցել է անախտանիշ կորոնավիրուսային հիվ...