Թուրքիան վերաբացել է Նախիջևանի և Իրանի հետ սահմանային անցակետերը
Թուրքիան բեռնափոխադրումների համար վերաբացել է Իրանին սահմանակից «Գյուրբուլաք» և Նախիջևանին սահմանակից «Դիլուջու» անցակետերը։ Այս լուրը ուրախացրել է բեռնատարների վարորդներին։ Այս մասին գրում է Ermenihaber-ը։
Երկար ժամանակ Նախիջևան անցնելու սպասումով սահմանային անցակետի մոտ հավաքված վարորդները ուրախությունից շուրջպար են բռնել։
Թուրքական աղբյուրի հաղորդմամբ՝ բեռնատարների վարորդները թուրքական սահմանային անցակետ մուտք գործելիս պարտադիր ջերմաչափվելու են։ Առանց դիմակի վարորդների մուտքը Թուրքիա կարգելվի։
Նշենք, որ Թուրիքան կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով փետրվարի 23-ից փակել էր Իրանին սահմանակից Դուղուբեյազըթ նահանգի «Գյուրբուլաք», ապա Նախիջևանին սահմանակից Իգդիր նահանգի «Դիլուջու» անցակետերը: Այդ պատճառով անցակետերում բեռնատար մեքենաների շարասյուն էր գոյացել:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի վարակման 596 նոր դեպք
Հայաստանում հունիսի 5-ի դրությամբ կորոնավիրուսի 596 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 11 ...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 547, մահվան՝ 7 նոր դեպք
Հայաստանում հունիսի 6-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 547 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հաս...
ԹԱՐՄԱՑՈՒՄ. Մեկ օրում վարակման ռեկորդային 766 դեպք. Մահացել է ևս 10 մարդ
Հայաստանում մայիսի 7-ի ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակման 766 նոր դեպք է հայտնաբերվել: Ընդհանուր առմամբ, վար...
Հայաստանում կորոնավիրուսակիր 4-ամյա երեխայի մոտ Կավասակիի սինդրոմ է արձանագրվել
Դժբախտաբար ունենք Կավասակիի սինդրոմի արձանագրված դեպք 4 տարեկան երեխայի մոտ, ով ունեցել է անախտանիշ կորոնավիրուսային հիվ...