Ոստիկանն ունի օրենքով ուժ կիրառելու իր լիազորությունը, և որտեղ գտնեն, որ պետք է ուժ կիրառել, պետք է կիրառեն․ ոստիկանապետ
Դիմակ չկրելու համար քաղաքացուն բերման ենթարկող ոստիկանների գործողությունների իրավաչափությունը միանշանակ կստուգվի, բայց շատ իրավաչափ եմ համարում, որովհետև քաղաքացուն ընդամենն ասում են՝ կատարիր պարետի որոշման պահանջները, այսօր ասաց ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանը:
«Այն քաղաքացին, ով համակեցության կանոներից փորձում է ընդվզել և ոստիկանին հրահրելով՝ ներքաշել ինչ-որ բաների մեջ, ոստիկանները ճիշտ են անում: Եթե նույն գործողությունը կատարեն մեկի նկատմամբ, ով ոչինչ չի արել, անպայման այդ ոստիկանը կպատժվի մարդու պատիվը նսեմացնելու համար: Միաժամանակ, ոստիկանն ունի օրենքով ուժ կիրառելու իր լիազորությունը, և որտեղ գտնեն, որ պետք է ուժ կիրառել, պետք է կիրառեն», - ասաց ոստիկանապետը:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի վարակման 596 նոր դեպք
Հայաստանում հունիսի 5-ի դրությամբ կորոնավիրուսի 596 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 11 ...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 547, մահվան՝ 7 նոր դեպք
Հայաստանում հունիսի 6-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 547 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հաս...
ԹԱՐՄԱՑՈՒՄ. Մեկ օրում վարակման ռեկորդային 766 դեպք. Մահացել է ևս 10 մարդ
Հայաստանում մայիսի 7-ի ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակման 766 նոր դեպք է հայտնաբերվել: Ընդհանուր առմամբ, վար...
Հայաստանում կորոնավիրուսակիր 4-ամյա երեխայի մոտ Կավասակիի սինդրոմ է արձանագրվել
Դժբախտաբար ունենք Կավասակիի սինդրոմի արձանագրված դեպք 4 տարեկան երեխայի մոտ, ով ունեցել է անախտանիշ կորոնավիրուսային հիվ...