Մենք ելնում ենք այն կանխավարկածից, որ կորոնավիրուսի համավարակի գագաթնակետը պետք է լինի հունիսի վերջին․ վարչապետ
Պարետատան այսօրվա նիստում շատ բուռն քննարկում է կայացել և խոսքը մեր հետագա անելիքների վերաբերյալ է, ես չեմ ուզում թաքցնել, մենք քննարկել ենք մի քանի սցենարներ, այդ թվում տոտալ արգելափակումների փոլ մտնելու տարբերակը, այդ թվում նաեւ պարետային ժամ հայտարարելու տարբերակը։ Այս մասին, այսօր պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ես այդ քննարկումների ժամանակ ինքս ներդաշնակ չեմ որոշումներից որեւէ մեկի կապակցությամբ: Որովհետեւ մենք նման որոշումներ կայացնելուց առաջ պետք է համոզված լիենք, որ դրանք լուծելու են մեր խնդիրները: Մենք ելնում ենք այն կանխավարկածից, որ կորոնավիրուսի համավարակի գագաթնակետը պետք է լինի հունիսի վերջին, բայց հարցը հետեւյալն է, դա հիմնավորող եւ ապացուցող որեւէ տվյալ չկա: Որեւէ մեկը չի կարող ապացուցված համարել, որ մեր պիկը լինելու է հունիսին, այլ ոչ հոկտեմբերին, դեկտեմբերին, նույնիսկ ոչ 2021-ի փետրվարին:
Ինչպես տեսնում ենք՝ կորոնավիրուսի վարակը ամբողջ աշխարհում շարունակվում է տարբեր դինամիկաներով, տարբեր տեմպերով եւ հետեւաբար, այս առումով անորոշությունները շատ են»,-ասաց Փաշինյանը:
Նա հավելեց, որ իր պատկերցրած հիմնական լուծումը անհատական վարքի փոփոխությունն է. «Ենթադրենք, ինչ-որ հրաշքով վարչական լծակներով կորոնավիրուսի վարակի ցուցանիշը վարչական լծակների օգնությամբ դարձել է զրո, բայց աշխարհում այն գոյություն ունի, եւ եթե անհատական վարքագծի կուլտուրան չի փոխվում, ի վերջո, էն պահին, երբ բացվենք աշխարհի առաջ, պոտենցիալ վարկված մարդիկ գալու են Հայաստան եւ մենք ամեն ինչ սկսելու ենք նորից»,-ընդգծեց վարչապետը։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի վարակման 596 նոր դեպք
Հայաստանում հունիսի 5-ի դրությամբ կորոնավիրուսի 596 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 11 ...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 547, մահվան՝ 7 նոր դեպք
Հայաստանում հունիսի 6-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 547 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հաս...
ԹԱՐՄԱՑՈՒՄ. Մեկ օրում վարակման ռեկորդային 766 դեպք. Մահացել է ևս 10 մարդ
Հայաստանում մայիսի 7-ի ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակման 766 նոր դեպք է հայտնաբերվել: Ընդհանուր առմամբ, վար...
Հայաստանում կորոնավիրուսակիր 4-ամյա երեխայի մոտ Կավասակիի սինդրոմ է արձանագրվել
Դժբախտաբար ունենք Կավասակիի սինդրոմի արձանագրված դեպք 4 տարեկան երեխայի մոտ, ով ունեցել է անախտանիշ կորոնավիրուսային հիվ...