«Գլորիա» կարի ֆաբրիկայի 115 աշխատակցի մոտ հաստատվել է կորոնավիրուս․ ՀԺ
Լոռու մարզում այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակվածության 220 դեպք, որից 64 քաղաքացի արդեն առողջացել է: Այս մասին «Հայկական ժամանակի» հետ զրույցում հայտնեց Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը՝ նշելով, որ մահվան նոր դեպքեր, բարեբախտաբար, չեն գրանցվել (կորոնավիրուսի հետեւանքով մարզում մահացել է 1 մարդ):
Մարզպետը տեղեկացրեց, որ ավելացել է նաեւ «Գլորիա» կարի արտադրամասում վարակված աշխատակիցների թիվը. «54 նոր դեպք ունենք, «Գլորիա»-ի վարակված աշխատակիցների թիվը այսօրվա դրությամբ կազմում է 115»:
Լոռու մարզպետարանում այսօր առավոտյան մարզի ղեկավարը խորհրդակցություն է անցկացրել քաղաքային համայնքների ղեկավարների հետ: Ներկայացնելով համավարակի տարածման հետ կապված մարզում ստեղծված ընդհանուր իրավիճակը՝ Ղուկասյանը հորդորել է հետեւողականությամբ իրականացնել պարետի ցուցումով սահմանված գործողությունները, վերահսկել հատկապես հոգեհանգստի եւ թաղման արարողությունների կազմակերպումը: Մարզպետը համայնքապետներին հանձնարարել է համայնքապետարանների աշխատակիցների շրջայցեր կազմակերպել՝ մարդկային կուտակումներ թույլ չտալու նպատակով:
Նախօրեին էլ մարզպետը շրջայց էր կատարել Վանաձորում: Մեզ հետ զրույցում վստահեցրեց՝ անակնկալ շրջայցերը մարզի տարբեր համայնքներում կրելու են շարունակական բնույթ:
Ինչ վերաբերում է «Գլորիա» կարի ֆաբրիկայի գործունեությունը 14 օրով սահմանափակելուն, Անդրեյ Ղուկասյանն ասաց. «Արտադրամասում քանի որ բոլորն արդեն կոնտակտավորներ են, այսպես, թե այնպես պետք է 14 օր ինքնամեկուսանան, հետեւաբար «Գլորիա» արտադրամասի աշխատանքները այսպես, թե այնպես հնարավոր չի լինի կազմակերպել առաջիկա 2 շաբաթների ընթացքում»:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի վարակման 596 նոր դեպք
Հայաստանում հունիսի 5-ի դրությամբ կորոնավիրուսի 596 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 11 ...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 547, մահվան՝ 7 նոր դեպք
Հայաստանում հունիսի 6-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 547 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հաս...
ԹԱՐՄԱՑՈՒՄ. Մեկ օրում վարակման ռեկորդային 766 դեպք. Մահացել է ևս 10 մարդ
Հայաստանում մայիսի 7-ի ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակման 766 նոր դեպք է հայտնաբերվել: Ընդհանուր առմամբ, վար...
Հայաստանում կորոնավիրուսակիր 4-ամյա երեխայի մոտ Կավասակիի սինդրոմ է արձանագրվել
Դժբախտաբար ունենք Կավասակիի սինդրոմի արձանագրված դեպք 4 տարեկան երեխայի մոտ, ով ունեցել է անախտանիշ կորոնավիրուսային հիվ...