Գեղարքունիքի մարզում կորոնավիրուսային հիվանդության 619 դեպք է հաստատվել
Նախորդ երկու օրերի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 619 դեպք, որոնցից 309-ն` առողջացած, 8-ը` մահվան ելքով: Այս մասին հայտնում են Գեղարքունիքի մարզպետարանից.
«Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 46 նոր դեպք, 53 առողջացած:
Արձանագրվել է նաեւ մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 4 է:
Հաստատված դեպքեր ունենք մարզի Վարդենիս, Մեծ Մասրիկ, Շատվան, Սոթք, Նորակերտ, Ծովինար, Ծովազարդ, Սեւան, Դդմաշեն, Գեղամավան, Զովաբեր, Մարտունի (քաղաք), Խաչաղբյուր, Արեգունի, Լճաշեն, Ծակքար, Վերին Գետաշեն, Վարսեր, Արփունք, Ծովակ, Փոքր Մասրիկ, Վարդաձոր, Զոլաքար, Գանձակ, Չկալովկա, Աստղաձոր, Արծվանիստ, Ներքին Գետաշեն, Ձորագյուղ, Ծովագյուղ, Ակունք, Լուսակունք, Վաղաշեն, Գավառ, Կարմիրգյուղ, Վարդենիկ, Նորատուս, Ճամբարակ, Սարուխան, Ծովասար եւ Լանջաղբյուր համայնքներում:
Ծովինար համայնքում վերջին 2 շաբաթների ընթացքում նոր դեպքեր չեն գրանցվել: Կորոնավիրուսային վարակով հիվանդներն ապաքինվել են»։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի վարակման 596 նոր դեպք
Հայաստանում հունիսի 5-ի դրությամբ կորոնավիրուսի 596 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 11 ...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 547, մահվան՝ 7 նոր դեպք
Հայաստանում հունիսի 6-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 547 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հաս...
ԹԱՐՄԱՑՈՒՄ. Մեկ օրում վարակման ռեկորդային 766 դեպք. Մահացել է ևս 10 մարդ
Հայաստանում մայիսի 7-ի ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակման 766 նոր դեպք է հայտնաբերվել: Ընդհանուր առմամբ, վար...
Հայաստանում կորոնավիրուսակիր 4-ամյա երեխայի մոտ Կավասակիի սինդրոմ է արձանագրվել
Դժբախտաբար ունենք Կավասակիի սինդրոմի արձանագրված դեպք 4 տարեկան երեխայի մոտ, ով ունեցել է անախտանիշ կորոնավիրուսային հիվ...