Եթե լուսանկարում երևացող այդ աղջկա ընտանիքն ուզենա, կարող է դատական հայց ներկայացնել . Մարուքյանը՝ Փաշինյանի հրապարակման մասին
Եթե մեկի անձնական կյանքի իրավունքը խախտվել է, նա ունի քաղաքացիական դատավարության կարգով դատարան դիմելու իրավունք: Այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցների ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ՝ մեջբերելով Նիկոլ Փաշինյանի կողմից մետրոյում արված լուսանկարի հրապարակման շուրջ ստեղծված իրավիճակը։
«Ես տեսա, որ քրեական մասով էլ կային գրառումներ: Քրեական օրենսգրքով հոդված կա անձի մասին տեղեկություններ հավաքելու, պահելու ու տարածելու մասին: Դրա տակ էլ կարող է ընկնել: Բայց ես չեմ կարող քրեաիրավական գնահատական տալ, քանի որ չգիտեմ, թե ով է հավաքել, պահել: Տարածողին գիտեմ:
Եթե այդ աղջկա ընտանիքն ուզենա, կարող է դատական հայց ներկայացնել: Եթե դա լիներ օրինակ Դանիայում, վստահ եմ, որ այդպես կլիներ: Հայաստանում միգուցե դրան չհասնի, սակայն մենք էլ ունենք բոլոր իրավական գործիքները»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է գրված հայհոյանքներին, Մարուքյանը նշեց, որ դա էլ վերջին տարիներին ձեւավորված մշակույթի արդյունքն է. «Դուք տեսե՞լ եք, թե ինչպիսի այլանդակ հայհոյանքներ են հնչում մեր հասցեին: Իշխանությունը որեւէ բան չի արել, քանի որ հայհոյել են ընդդիմախոսներին: Երբ իրենց հայհոյեն, ինչ-որ բան կանեն»:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի վարակման 596 նոր դեպք
Հայաստանում հունիսի 5-ի դրությամբ կորոնավիրուսի 596 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 11 ...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 547, մահվան՝ 7 նոր դեպք
Հայաստանում հունիսի 6-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 547 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հաս...
ԹԱՐՄԱՑՈՒՄ. Մեկ օրում վարակման ռեկորդային 766 դեպք. Մահացել է ևս 10 մարդ
Հայաստանում մայիսի 7-ի ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակման 766 նոր դեպք է հայտնաբերվել: Ընդհանուր առմամբ, վար...
Հայաստանում կորոնավիրուսակիր 4-ամյա երեխայի մոտ Կավասակիի սինդրոմ է արձանագրվել
Դժբախտաբար ունենք Կավասակիի սինդրոմի արձանագրված դեպք 4 տարեկան երեխայի մոտ, ով ունեցել է անախտանիշ կորոնավիրուսային հիվ...