Ջորջ Ֆլոյդը կորոնավիրուսով վարակված է եղել
Անկախ դատաբժշկական փորձաքննության արդյուքները վկայում են, որ ոստիկանի կողմից սպանված Ջորջ Ֆլոյդը կորոնավիրուսով վարակված է եղել: Այս փորձաքննությունն իրականացվել է մահացածի ընտանքի պահանջով: Հաստատվել է, որ Ֆլոյդի մոտ հիվանդությունն ընթացել է առանց ախտանշանների, որը սակայն չէր կարող նրա մահվան պատճառ լինել: Դատաբժշկի եզրակացության մեջ նշված է, որ Ֆլոյդը մահացել է շնչահեղձությունից՝ պարանցին եւ մեջքին սեղմելու պատճառով:
Հիշեցնենք՝ ԱՄՆ-ում ոստիկանը Ջորջ Ֆլոյդ անունով իրավախախտին պառկեցրել է գետնին ու ծնկով սեղմում է նրա վիզը։ Անտեսելով տղամարդու աղաչանքներն ու շնչել չկարողանալու մասին խոսքերը՝ ոստիկանը հրաժարվել է նրան բաց թողնել, դրա հետևանքով Ֆլոյդը մահացել է։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում կորոնավիրուսակիր 4-ամյա երեխայի մոտ Կավասակիի սինդրոմ է արձանագրվել
Դժբախտաբար ունենք Կավասակիի սինդրոմի արձանագրված դեպք 4 տարեկան երեխայի մոտ, ով ունեցել է անախտանիշ կորոնավիրուսային հիվ...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 517 նոր դեպք
Հայաստանում հունիսի 2-ի դրությամբ կորոնավիրուսի 517 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 100...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի վարակման 596 նոր դեպք
Հայաստանում հունիսի 5-ի դրությամբ կորոնավիրուսի 596 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 11 ...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 547, մահվան՝ 7 նոր դեպք
Հայաստանում հունիսի 6-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 547 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հաս...