Հայտնաբերվել են գերբեռնված երթ իրականացնող տրանսպորտային միջոցներ
Հունիսի 4-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները՝ ՀՀ ՃՈ ծառայողների հետ համատեղ, ուժեղացված և լայնածավալ հսկողություն, մշտադիտարկումներ են իրականացնել Աջափնյակ վարչական շրջանում:
Կանոնավոր երթուղիներում շահագործվող տրանսպորտային միջոցներում իրականացված գործառույթների շրջանակներում հայտնաբերվել են մի շարք խախտումներ և թերություններ։ Մասնավորապես՝ միկրոավտոբուսներում ուղևորափոխադրումը կատարվել է առջևի նստատեղին միաժամանակ երկու ուղևորի նստեցումով, որոշ տրանսպորտային միջոցներում բացակայել է ախտահանիչ հեղուկը, ինչպես նաև վարորդները, ուղևորները եղել են առանց դիմակի, առանց ձեռնոցի: Հայտնաբերվել են նաև գերբեռնված երթ իրականացնող տրանսպորտային միջոցներ:
«Նշված խախտումների հիմքով ՃՈ կողմից կազմվել են մի շարք արձանագրություներ։
Տեսչական մարմնի մասնագետները ստուգում իրականացնելուց բացի, տեղում կատարում են նաև ակտիվ իրազեկման և բացատրական աշխատանքներ: Մշտադիտարկումներն ակտիվ իրականացվում են նաև Երևանի այլ վարչական շրջաններում և հանրապետության բոլոր մարզերում:ՔՏՀԱ տեսչական մարմինը հորդորում է բոլորին խստագույնս հետևել պարետի կողմից տրված ցուցումներին և սահմանած անվտանգության կանոններին՝ չվտանգելով մեր քաղաքացիների առողջությունը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Հայտնաբերվել է ավտոմեքենաների համարանիշներ գողացողների խումբ. կան ձերբակալվածներ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Երևան քաղաքի...
Ծիծեռնակաբերդի անտառում ծառից կախված 30-ամյա տղամադու դի է հայտնաբերվել
Երևանում SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել:Ըստ կայքի՝ Ժամը 18:55-ի սահմանում ոս...
«Հաղթանակ» զբոսայգու մոտ գտնվող հյուրանոցի դիմաց տղամարդու դի է հայտնաբերվել
Երևանում այսօր՝ հունիսի 4-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել։ SHAMSHYAN.com-ի հաղորդմամբ՝ Ժամը 16։00-ի սահմանում ոստիկ...
«Ուրալ» մակնիշի ավտոմեքենան վերադառնում էր զորավարժությունից. մանրամասներ Արցախում ողբերգական վթարից
2020թ. հունիսի 3-ին` ժամը 13:50-ի սահմաններում, Մատաղիս-Մարտակերտ ավտոճանապարհի 17 կմ հատվածում, N զորամասի հաշվեկշռում...