Մարդկանց հերթը հանրային տարածքում է եղել. «Զվարթնոց» օդանավակայան
«Զվարթնոց» օդանավակայանի՝ հերթում իրար մոտ կանգնած ուղեւորների լուսանկարը արված է հանրային տարածքում, որտեղ հերթերի կառավարումն ու վերահսկողությունն իրականացնում է ոստիկանությունը։ Այս մասին NEWS.am-ին հայտնել են օդանավակայանի հասարակայնության հետ կապերի բաժնից՝ արձագանքելով վարչապետի՝ այսօր ավելի վաղ արված հրապարակմանը։
Միեւնույն ժամանակ, օդանավակայանից հայտնեցին, որ լուսանկարը արված է այս գիշեր՝ Երեւան-Մինսկ չվերթի ժամանակ, վստահեցնելով, որ գրանցում անցնելուց հետո, երբ քաղաքացիների հերթի կառավարումն անցել է օդանավակայանի անձնակազմին, բոլոր կանոնները պահպանվել են։
«Վայրէջքների ժամանակ էլ քաղաքացիների իջեցումը 5-ական խմբերով է կազմակերպվում, որպեսզի ապահովվի սոցիալական հեռավորության պահպանումը»,- նշեց հասարակայնության հետ կապերի պատասխանատու Սաթենիկ Հովհաննիսյանը։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի վարակման 596 նոր դեպք
Հայաստանում հունիսի 5-ի դրությամբ կորոնավիրուսի 596 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 11 ...
Հայաստանում կորոնավիրուսակիր 4-ամյա երեխայի մոտ Կավասակիի սինդրոմ է արձանագրվել
Դժբախտաբար ունենք Կավասակիի սինդրոմի արձանագրված դեպք 4 տարեկան երեխայի մոտ, ով ունեցել է անախտանիշ կորոնավիրուսային հիվ...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 547, մահվան՝ 7 նոր դեպք
Հայաստանում հունիսի 6-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 547 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հաս...
ԹԱՐՄԱՑՈՒՄ. Մեկ օրում վարակման ռեկորդային 766 դեպք. Մահացել է ևս 10 մարդ
Հայաստանում մայիսի 7-ի ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակման 766 նոր դեպք է հայտնաբերվել: Ընդհանուր առմամբ, վար...