Վերջին երկու օրում 24 ժամով կասեցվել է Արարատի և Արմավիրի մարզերի 44 տնտեսվարող սուբյեկտների գործունեությունը
Վերջին երկու օրում 24 ժամով կասեցվել է Արարատի և Արմավիրի մարզերի 44 տնտեսվարող սուբյեկտների գործունեությունը, այդ թվում` սննդի վերամշակման և ալկոհոլային խմիչքների արտադրական կազմակերպություններ, դեղատներ, ատամնաբուժական կլինիկաներ, գեղեցկության սրահներ, մանրածախ առևտրի կազմակերպություններ, բանկ և վարկային կազմակերպություն։ Այս մասին այսօր տեղեկանում ենք ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ֆեյսբուքյան էջից։
Կասեցված տնտեսվարողների շարքում է նաեւ արտադրական 7 խոշոր ձեռնարկություն։ ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի Հարավային տարածքային կենտրոնի ակտիվ ստուգայցերով արձանագրված հիմնական խախտումներն են ախտահանման նորմերի չպահպանում, փակվող աղբամանների բացակայություն, որոշ դեպքերում աշխատողները չեն կրում դիմակ և ձեռնոց, համապատասխան գրանցամատյանները թերի են վարվում, այցելուների ջերմաչափում չի իրականացվում։ Արմավիրի եւ Արարատի մարզերում ԱԱՏՄ տարածքային կենտրոնի ակտիվ ստուգայցերը շարունակվում են։
Հիշեցում` խախտումների դեպքում նախատեսված վարչական պատասխանատվության միջոցները խստացվում են։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում կորոնավիրուսակիր 4-ամյա երեխայի մոտ Կավասակիի սինդրոմ է արձանագրվել
Դժբախտաբար ունենք Կավասակիի սինդրոմի արձանագրված դեպք 4 տարեկան երեխայի մոտ, ով ունեցել է անախտանիշ կորոնավիրուսային հիվ...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 517 նոր դեպք
Հայաստանում հունիսի 2-ի դրությամբ կորոնավիրուսի 517 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 100...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի վարակման 596 նոր դեպք
Հայաստանում հունիսի 5-ի դրությամբ կորոնավիրուսի 596 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 11 ...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 547, մահվան՝ 7 նոր դեպք
Հայաստանում հունիսի 6-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 547 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հաս...