Վարչապետը օգտատերերին հորդորում է դուխով հրապարակել հակահամաճարակային խախտումների վերաբերյալ տեղեկությունները
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խնդրում է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի օգտատերերին առանց կաշկանդվելու հրապարակել հակահամաճարակային կանոնների խախտումների վերաբերյալ տեղեկությունները իրենց էջերում։ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ այս հանրային վերահսկողության պրոցեսը ոչ մի վայրկյան չպետք է կանգնի։
«Խախտումների մասին տեղեկությունները դուխով հրապարակեք Ձեր էջերում»,- գրել է ՀՀ վարչապետը։
Հունիսի 2-ից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակում է հակահամաճարակային կանոնների խախտումների վերաբերյալ լուսանկարներ։ Լուսանկարների մեծ մասն արվել է հենց օգտատերերի տարբեր կառույցների մոտ, որտեղ մեծ հերթեր են գոյացել և չեն պահպանվել պարետի կողմից սահմանված կանոները։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում կորոնավիրուսակիր 4-ամյա երեխայի մոտ Կավասակիի սինդրոմ է արձանագրվել
Դժբախտաբար ունենք Կավասակիի սինդրոմի արձանագրված դեպք 4 տարեկան երեխայի մոտ, ով ունեցել է անախտանիշ կորոնավիրուսային հիվ...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 517 նոր դեպք
Հայաստանում հունիսի 2-ի դրությամբ կորոնավիրուսի 517 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 100...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի վարակման 596 նոր դեպք
Հայաստանում հունիսի 5-ի դրությամբ կորոնավիրուսի 596 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 11 ...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 547, մահվան՝ 7 նոր դեպք
Հայաստանում հունիսի 6-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 547 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հաս...