Ողբերգական դեպք Գյումրիում. հողաշերտի տակ մնացած 56-ամյա տղամարդը մահացել է
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունիսի 2-ին, Երևանի Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտում մահացել է Վանաձոր քաղաքի բնաիչ, 56-ամյա Սպարտակ Հ.-ն:
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վերջինս ծայրահեղ ծանր ախտորոշմամբ նշված կենտրոն է տեղափոխվել Գյումրու բժշկական կենտրոնից, որտեղ պոլիտրավմա ախտորոշմամբ տեղափոխվել էր մայիսի 27-ին:
Գյումրի քաղաքի ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները պարզել են, որ մայիսի 27-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում Սպարտակ Հ.-ն «Գևորգյան և Ներսիսյան» ՍՊԸ-ի կողմից Գյումրի քաղաքի Մանուշյան փողոցի թիվ 5 հասցեում ընթացող շինարարական աշխատանքներ կատարելիս հողաշերտը փլվել է նրա վրա, ինչից հետո Գյումրու շտապօգնության կայանի բժիշկների կողմից նա տեղափոխվել էր հիվանդանոց:
Փաստի առթիվ ոստիկանության Կումայրիի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննության:
Նմանատիպ հոդվածներ
Ծիծեռնակաբերդի անտառում ծառից կախված 30-ամյա տղամադու դի է հայտնաբերվել
Երևանում SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել:Ըստ կայքի՝ Ժամը 18:55-ի սահմանում ոս...
Երիտասարդը 23-ամյա մի աղջկա հետ այրել է Թումանյան և Նալբանդյան փողոցների խաչմերուկում տեղադրված աղբամանները
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․«Ոստիկանությունից տեղեկացնում են.Մայիսի 2...
Վերջին 1 օրում COVID-19-ից մահացել է 12 մարդ, այլ պատճառով մահերի թիվը 3 է
Հունիսի 3-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 10524 դեպք, որոնցից 3454-ն` առող...
«Հաղթանակ» զբոսայգու մոտ գտնվող հյուրանոցի դիմաց տղամարդու դի է հայտնաբերվել
Երևանում այսօր՝ հունիսի 4-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել։ SHAMSHYAN.com-ի հաղորդմամբ՝ Ժամը 16։00-ի սահմանում ոստիկ...