Մեկնարկում է Օղակաձև զբոսայգու` հանրությանը վերադարձի գործընթացը. Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Ավետ Պողոսյան
Մեկնարկում է Օղակաձև զբոսայգու` հանրությանը վերադարձի գործընթացը: Այգու 6-րդ հատվածի հիմնանորոգման ծրագիրը մտնում է գործնական փուլ: Այգու վերադարձը հանրությանը մայրաքաղաքում իրականացվող առաջնահերթ ծրագրերից է և առաջիկա ամիսներին կյանքի կկոչվի`անկախ այսօր երկրում ծառացած խնդիրներից և որոշ բյուջետային ծախսերի կրճատումներից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Ավետ Պողոսյանը:
«Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի անմիջական հոգածությամբ հաստատված հիմնանորոգման ծրագրով ներկայումս անմխիթար վիճակում գտնվող այգին կբերվի նոր տեսքի: Կապամոնտաժվեն զբոսայգում տարիներ շարունակ անխնամ վիճակում գտնվող ապօրինի կառույցները, տարածքները կկանաչապատվեն, կանցկացվեն լուսավորության և ոռոգման նոր ցանցեր, կիրականացվեն ժամանակակից կահավորման աշխատանքներ:
Օղակաձև զբոսայգու նշված հատվածի հարևանությամբ արդեն իսկ ընթանում են հանրային սքեյթ-պարկի կառուցման աշխատանքները:
Այսօր այգում կատարած շրջայցի ընթացքում պատասխանատուների հետ հստակեցրել ենք առաջիկա անելիքները`տարածքը հնարավորինս արագ բարեկարգելու, քաղաքացիների համար այն անվտանգ և հարմարավետ դարձնելու, ինչպես նաև նոր լուծումներով այգին հատված առ հատված հանրությանը վերադարձնելու, կանաչապատ տարածքները պահպանելու ու ընդլայնելու համար»,- գրել է նա:
[27b40035fb5e14873afc7813ba43799d.jpg]
[46d2267c902e1b488df0b27e911382c3.png]
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում կորոնավիրուսակիր 4-ամյա երեխայի մոտ Կավասակիի սինդրոմ է արձանագրվել
Դժբախտաբար ունենք Կավասակիի սինդրոմի արձանագրված դեպք 4 տարեկան երեխայի մոտ, ով ունեցել է անախտանիշ կորոնավիրուսային հիվ...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 517 նոր դեպք
Հայաստանում հունիսի 2-ի դրությամբ կորոնավիրուսի 517 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 100...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի վարակման 596 նոր դեպք
Հայաստանում հունիսի 5-ի դրությամբ կորոնավիրուսի 596 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 11 ...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 547, մահվան՝ 7 նոր դեպք
Հայաստանում հունիսի 6-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 547 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հաս...