Լարված իրավիճակը Բագրատաշենի անցակետում. ազգությամբ հայ ՌԴ քաղաքացիները փակել են անցակետը. Shamshyan
SHAMSHYAN.com-ը ահազանգ է ստացել Բագրատաշենի անցակետում շաբաթներ շարունակ մեքենաներում գիշերող, ազգությամբ հայ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներից, ովքեր հայտնել են, որ առավոտյան իրենց հետ կապվել են դեսպանատան աշխատակիցներից ու խոստացել, որ օրվա ընթացքում պատասխան կտան, սակայն մինչ այս պահը դեսպանատան աշխատակիցները կապի դուրս չեն եկել քաղաքացիների հետ, ինչի արդյունքում էլ նրանք փակել են Բագրատաշենի մաքսակետ տանող ավտոճանապարհը: Կայքի թղթակցի հետ զրույցում Դավիթ Մկրտչյանն ասել է, որ ներկա դրությամբ՝ 40-ից ավել մեքենա կա: Ճանապարհը արդեն 1.5 ժամ է փակ է, քանի որ դեսպանի օգնականը խոստացել էր 1-2 ժամվա մեջ պատասխան տալ, բայց հիմա արդեն ժամը 19:00-ն է ու զանգ չի եղել: «Քիչ առաջ ոստիկանությունից եկան, մեզ հետ գտնվողներից 3 հոգու տարան իրենց հետ, իրենց ասելով, որ կապվեն դեսպանատան հետ, սակայն հիմա այդ 3 քաղաքացիներն էլ կապի դուրս չեն գալիս, իրենցից լուր չունենք, փաստացի 3 հոգի տարել են: Մենք այնքան ենք փակ պահելու, մինչեւ այդ 3 հոգին չգան, եթե մոտակա մի ժամվա մեջ էդ տղաները չեկան, դիմելու ենք ծայրահեղ քայլերի»: Դավիթ Մկրտչյանի խոսքով՝ ավելի քան 120 քաղաքացի շաբաթներ շարունակ գիշերել են մեքենաներում, սպասելով կոնկրետ պատասխանի դեսպանատնից, սակայն, ըստ Դավիթի, ամեն անգամ իրենց հետ կապվում են այն ժամանակ, երբ ծայրահեղ քայլերի են դիմում:
Նմանատիպ հոդվածներ
Երիտասարդը 23-ամյա մի աղջկա հետ այրել է Թումանյան և Նալբանդյան փողոցների խաչմերուկում տեղադրված աղբամանները
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․«Ոստիկանությունից տեղեկացնում են.Մայիսի 2...
Վերջին 1 օրում COVID-19-ից մահացել է 12 մարդ, այլ պատճառով մահերի թիվը 3 է
Հունիսի 3-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 10524 դեպք, որոնցից 3454-ն` առող...
«Հաղթանակ» զբոսայգու մոտ գտնվող հյուրանոցի դիմաց տղամարդու դի է հայտնաբերվել
Երևանում այսօր՝ հունիսի 4-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել։ SHAMSHYAN.com-ի հաղորդմամբ՝ Ժամը 16։00-ի սահմանում ոստիկ...
Ուղղաթիռով Գորիսից Երևան տեղափոխված երեխայի վիճակը բժիշկները գնահատում են ծանր
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկները նախօրեին ուղղաթիռով Գորիսից Երևան են տեղափոխել վրաերթի ենթարկված 5-ամյա երեխայի:Այս մ...