Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 82 հիվանդ է բուժվում․ մարզպետարան
Հունիսի 3-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 82 հիվանդ է բուժվում, 26-ը Շիրակի մարզի բնակիչ է։ Այս մասին տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը։
«Կորոնավիրուսից առողջացել և հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել 287 պացիենտ, որոնցից 187-ը մարզի բնակիչ է։
26 հիվանդներ բուժվում են մայրաքաղաքում: Արձանագրվել է մահվան 10 դեպք։
Շիրակի մարզում այս պահին տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 315 քաղաքացի, նրանցից 40-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով, նրանց հսկողությունն իրականացվում է առողջության առաջնային օղակի կողմից։
Մարտի մեկից մինչ օրս Շիրակի մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 2150 նմուշառում, մայիսի 12-ից հունիսի 2-ը ներառյալ Գյումրիում իրականացվել է 827 նմուշառման հետազոտություն։
Հիվանդության արձանագրման առաջին օրից մինչ մայիսի 31-ը ներառյալ Շիրակի մարզի 388 բնակչի մոտ է դրական ախտորոշում եղել, նրանցից 290-ը փաստացի բնակվում է մարզում, 98-ը մարզի գրանցում ունեն, սակայն այստեղ չեն բնակվում»,- ասված է մարզպետարանի ֆեյսբուքյան էջում արված գրառման մեջ։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում կորոնավիրուսակիր 4-ամյա երեխայի մոտ Կավասակիի սինդրոմ է արձանագրվել
Դժբախտաբար ունենք Կավասակիի սինդրոմի արձանագրված դեպք 4 տարեկան երեխայի մոտ, ով ունեցել է անախտանիշ կորոնավիրուսային հիվ...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 517 նոր դեպք
Հայաստանում հունիսի 2-ի դրությամբ կորոնավիրուսի 517 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 100...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի վարակման 596 նոր դեպք
Հայաստանում հունիսի 5-ի դրությամբ կորոնավիրուսի 596 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 11 ...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 547, մահվան՝ 7 նոր դեպք
Հայաստանում հունիսի 6-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 547 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հաս...