Թուրքիայում կորոնավիրուսից 1 օրում մահացել է 23 մարդ
Թուրքիայում հունիսի 1-ին նոր տեսակի կորոնավիրուսից (Covid-19) մահացել է 23 մարդ։ Այդ մասին թվիթերյան իր միկրոբլոգում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան, փոխանցում է Ermenihaber-ը։
Նա նշել է, որ 1 օրվա ընթացքում կատարված 31․525 թեստի արդյունքում հաստատվել է կորոնավարակի 827 նոր դեպք, ապաքինման 974 դեպք:
Ըստ պաշտոնական տվյալների` Թուրքիայում մինչև օրս համավարակից ապաքինվել է 128.947 մարդ, իսկ 651 հիվանդ էլ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։
Այսպիսով, վերջին տվյալների համաձայն՝ Թուրքիայում ընդհանուր առմամբ արձանագրվել է վարակման 164․769, իսկ մահվան 4․563 դեպք։ Թեստավորումների թիվն էլ հասել է 2․070․719-ի։
Նմանատիպ հոդվածներ
316 ծանր, 53 ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացի․ 17 մարդ միացված է թոքերի արհեստական օդափոխության սարքերի. Թորոսյան
Կորոնավիրուսի վարակով պայմանավորված՝ այս պահի դրությամբ Հայաստանում կա 316 ծանր վիճակում գտնվող քաղաքացի։ 53 քաղաքացի ծա...
Մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 428 դեպք. կա 13 մահ. ապաքինվել է 772 պացիենտ
Հայաստանում հունիսի 10-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 428 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտն...
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 322 նոր դեպք, 4 մահ
ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մայիսի 22-ի, ժամը 11:00-ի դրությամ...
Դատաբժշկական փորձաքննությունը հաստատել է, որ աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդին խեղդամահ է արել ոստիկանը․ Deutsche Welle
Դատաբժշկական փորձաքննությունը հաստատել է, որ աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդին խեղդամահ է արել ոստիկանը։ Այդ են վկայում դիահերձ...