Սևանի մաքրման գործով Հայաստանը կհամագործակցի Եվրոպական միության հետ
Հաշվի առնելով Սեւանա լճի վրա ներգործող մի շարք բացասական ազդեցությունները, մշակվել է մի ծավալուն փաստաթուղթ, որը ներկայացվել է ԵՄ գործընկերներին: Այս մասին այսօր` հունիսի 2-ին, Սեւանա լճի ծաղկման թեմայով լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանը:
«Անցած տարի կառավարության կողմից առաջարկվել ԵՄ-ի աջակցության միջոցով իրականացնել Սեւանի էկոհամակարգի վերականգնման ծրագիր, որի համար նախատեսվել է 5 մլն եվրո եւ այդ ծրագրի շրջանակներում նախատեսվել են իրականացնել համալիր միջոցառումներ»-ասաց Ղափլանյանը:
Անդրադառնալով փաստաթղթին Ղափլանյանը նշեց, որ իրենք այն արդեն կազմել են և հաշվի առել բոլոր խնդիրները և դրույթները։
«Եթե մենք Սեւանա լճի հետ կապված խնդիրները բաժանենք 2 խմբի, ապա այն կունենա 2 հիմնական ուղղվածություն: Մեկը Սեւանի ջրի որակական, մյուսը քանակական խնդիրն է: Քանակական խնդրի մասին խոսելիս հարկ է նշել, որ դեռեւս 2001 թվականից Սեւանա լճի օրենքի մեջ արձանագրվեց այն փաստը, որ Սեւանի ջրի մակարդակը պետք է բարձրացվեր, որպեսզի վերականգնվեր լճի էկոհամակարգը»-հայտնեց մասնագետը:
Ըստ մասնագետի Սևանի կանաչումը կամ ծաղկումը, ինչպես բնակիչների շրջանում է ընդունված ասել, դեռ 60-ական թվականներից էր տեղի ունենում, երբ խախտվել էր Սևանի էկոհամակարգի հավասարակշռությունը և հենց այդ առումով այս խնդրին մասնագետները բախվել են դեռ տարիներ առաջ, սակայն կան որոշակի գործոններ, որոնք հավելյալ բացասական ներգործություն են ունենում Սևանի էկոհամակարգի վրա։
Ղափլանյանի խոսքով՝ գլխավոր խնդիրներից է լճի մակարդակի իջեցումը, դրան զուգահեռ, տարիների ընթացքում եղել է կենցաղային և այլ կեղտաջրերի ներհոսք: Հաջորդ խնդիրը կլիմայի գլոբալ տաքացումն է. Հայաստանի տարածքում արդեն արձանագրվել է ջերմաստիճանի տաքացում:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում կորոնավիրուսակիր 4-ամյա երեխայի մոտ Կավասակիի սինդրոմ է արձանագրվել
Դժբախտաբար ունենք Կավասակիի սինդրոմի արձանագրված դեպք 4 տարեկան երեխայի մոտ, ով ունեցել է անախտանիշ կորոնավիրուսային հիվ...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 517 նոր դեպք
Հայաստանում հունիսի 2-ի դրությամբ կորոնավիրուսի 517 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 100...
Հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 355, մահվան՝ 4 նոր դեպք
Հայաստանում մայիսի 31-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 355 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հաս...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի վարակման 596 նոր դեպք
Հայաստանում հունիսի 5-ի դրությամբ կորոնավիրուսի 596 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 11 ...