Պատրաստվում ենք այս hինգշաբթի կոտրել ամենատարածված միֆերը Covid-19-ի մասին. Մուրադյան
Պատրաստվում ենք այս hինգշաբթի կոտրել ամենատարածված միֆերը Covid-19-ի մասին: Հունիսի 4-ին, ժամը 15։00-ին, համալսարանական մասնագետները վերջնականապես կկոտրեն Covid 19-ի վերաբերյալ շրջանառվող բոլոր միֆերը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը:
«Եվ այսպես, այս պահից սկսած մինչև հունիսի 3-ը, ժամը 18։00-ն կարող եք ներկայացնել Covid 19-ի վերաբերյալ ձեզ հետաքրքրող հարցերը:
Եվ ի վերջո, երբ միֆերը տարածվում են, հրատապ անհրաժեշտ է դրանք ցրել ու վերջնականապես կոտրել: Այս կարևոր առաքելությունը կստանձնեն լավագույնները՝ ԵՊԲՀ մասնագետները։
Կհանդիպենք հունիսի 4-ին, ժամը 15։00-ին՝ ուղիղ եթերում։
Լրատվամիջոցներին առաջարկում ենք հարցերն ուղարկել [email protected] , [email protected] էլեկտրոնային հասցեին, մեկնաբանությունների բաժնում ևս կարող եք ներկայացնել Ձեր հարցերը։
Օգնեք մեզ՝ կոտրելու միֆերը․․․ Միֆեր, որոնք կարող են վտանգավոր հետևանքներ ունենալ և վտանգել բոլորիս առողջությունը;
Լինենք առողջ», - գրում է Արմեն Մուրադյանը:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 517 նոր դեպք
Հայաստանում հունիսի 2-ի դրությամբ կորոնավիրուսի 517 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 100...
Հայաստանում կորոնավիրուսակիր 4-ամյա երեխայի մոտ Կավասակիի սինդրոմ է արձանագրվել
Դժբախտաբար ունենք Կավասակիի սինդրոմի արձանագրված դեպք 4 տարեկան երեխայի մոտ, ով ունեցել է անախտանիշ կորոնավիրուսային հիվ...
Հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 355, մահվան՝ 4 նոր դեպք
Հայաստանում մայիսի 31-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 355 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հաս...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 251 նոր դեպք. 7 մարդ մահացել է
Հայաստանում մայիսի 30-ին ժամը 11։00-ին մեկ օրում գրանցված վարակակիրների 251 նոր դեպք է գրանցվել: Վարակվածների ընդհա...