Եկատերինբուրգում հատուկջոկատայինները գնդակահարել են պաստառներ գողանալու մեջ կասկածվողին․ սպանվածի հայրը ահազանգում է

Հունիսի 1-ի գիշերը Եկատերինբուրգում իրավապահները իրականացրել են հատուկ գործողություն, որի ընթացքում սպանել են մի տղամարդու, որը խանութից պաստառ է գողացել: Ըստ տեղական ԶԼՄ-ների տեղեկությունների և ոստիկանության հայտարարության` մայիսի 31-ի երեկոյան 27-ամյա տղամարդը խանութում գողացել է չորս կտոր պաստառ, որոնց արժեքը գնահատվում է 8000 ռուբլի: Խանութի աշխատակիցները հետապնդել են գողություն կատարած անձին, բայց տղամարդուն հաջողվել է թաքնվել: Խանութի աշխատակիցները ահազանգել են ոստիկանություն, որից հետո ոստիկանները մեկնել են նրա տուն, սակայն իրավապահները նշում են,  որ նա չի հանձնվել և միջադեպին խառնվել է նաև գողություն կատարած անձի հայրը,որը տղայի հետ զրուցել է, ապա հորդորել հանձնվել իրավապահներին։ Այս մասին գրում է BBC.com-ը։ 

 

Երիտասարդը  հոր հետ խոսելուց հետո դուռը չի բացել և չի ներկայացել իրավապահներին և ի վերջո իրավապահների կողմից որոշում է կայացվել, հատուկ ջոկոտայինների միջոցով ներխուժել ու երիտասարդին բերման ենթարկել: Երբ ոստիկանները դուռը կոտրել ու ներս են մտել  ըստ ոստիականության հայտրարաության երիտասարդի ձեռքին զենքին նմանվող իր են տեսել և անվտանգությունից ելնելով կրակել են երիտասարդի ուղղությամբ։ 


Սակայն միջադեպից ժամեր անց 27-ամյա տղամարդու հայրը պատմել է, որ տղային սպանել են անհիմն, քանի որ տղան իրեն պատմել է, որ պաստառների համար ինքը վճարել էր, սակայն երբ իրեն հետապնդել են վախեցել և փախել է։ 

Մի քանի օր անց Սվերդլովսկի շրջանի օմբուդսմենը դիմել է Քննչական կոմիտե, պարզաբնումներ պահանջել ոստիկանական գործողությունների օրինական լինելու վերաբերյալ։

 

Ռուսաստանում օգտատերերը «Twitter» - ում սկսեցին գրառումներ կատարել միջադեպի վերաբերյալ կիրառելով՝ #RussianLivesMatter հեշթեգը՝ ռուսի կյանքը կարևոր է, որը նման է ու շարունակություն է ԱՄՆ-ում այս օրերին տեղի ունեցողի, այնտեղ էլ «Սևի կյանքը կարևոր է» հեշթեգն է օգտագործվում, որպես բողոքի կարգախոս:

Պատահարներ