Սպորտի վարպետները մասնակցում են հայրենիք ժամանող քաղաքացիների ինքնամեկուսացման գործընթացին. Նարեկ Վանեսյան
Առողջապահության կազմակերպիչ, Երևանի կարանտինային վայրերի ղեկավար Նարեկ Վանեսյանը գրում է․
«Նկարում մեր թիմի սպորտի վարպետներն են, երկուսն էլ ձյուդոիստ։ Նրանցից Գևորգ Խիթարյանն ավելի վաղ է միացել մեր թիմին և մեկուսարաններից մեկում աշխատել է մեկուսացված կոնտակտավոր հայրենակիցների հետ, իսկ Արման Արամայիսյանը մի փոքր ուշ միանալով մեր թիմին, ներկայում Գևորգի հետ ակտիվորեն մասնակցում են մեր հայրենիք ժամանող քաղաքացիների ինքնամեկուսացման գործընթացին` օդանավակայանից թիմի այլ անդամների հետ ուղեկցելով յուրաքանչյուր վերադարձած քաղաքացու դեպի իր ինքնամեկուսացման վայր։
Նրանց երկուսի մեջ էլ սպորտով պայմանավորված պատասխանատվության բարձր զգացումն ու դիմակայելու ունակությունը թույլ են տալիս չքնել, օգնել մեր հայրենակիցներին: Նրանք հաճույքով են կատարում իրենց ստանձնած պարտավորությունը, ինտեգրվել են բժշկական մեր մեծ թիմին և պատվով կատարում են հայրենիքի նկատմամբ իրենց պարտքը։
Ի դեպ, նրանք երկուսն էլ Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ուսանողներ են։
Նկարը՝ ծառայության վայրից»:
Նմանատիպ հոդվածներ
Հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 355, մահվան՝ 4 նոր դեպք
Հայաստանում մայիսի 31-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 355 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հաս...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 251 նոր դեպք. 7 մարդ մահացել է
Հայաստանում մայիսի 30-ին ժամը 11։00-ին մեկ օրում գրանցված վարակակիրների 251 նոր դեպք է գրանցվել: Վարակվածների ընդհա...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 517 նոր դեպք
Հայաստանում հունիսի 2-ի դրությամբ կորոնավիրուսի 517 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 100...
Հայաստանում կորոնավիրուսակիր 4-ամյա երեխայի մոտ Կավասակիի սինդրոմ է արձանագրվել
Դժբախտաբար ունենք Կավասակիի սինդրոմի արձանագրված դեպք 4 տարեկան երեխայի մոտ, ով ունեցել է անախտանիշ կորոնավիրուսային հիվ...