«Հարսնաքարի» նախկին տնօրենի նկատմամբ հարուցվել է քրեական գործ
Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» համալիրի նախկին տնօրեն Հայկ Շահնազարյանի կողմից ընկերության առանձնապես խոշոր չափերով գույքը խարդախությամբ հափշտակելու փաստի առթիվ, մեր հաղորդման հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Հայրապետյանների փաստաբան Ամրամ Մակինյանը։
«Հույս ունենք, որ այս քրեական գործով նույնպես կձեռնարկվեն բոլոր հնարավոր միջոցները արտերկրում գտնվող Հայկ Շահնազարյանին ՀՀ վերադարձնելու ուղղությամբ…»,- նշել է նա:
«Հիշեցնեմ, որ Հայկ Շահնազարյանն այն նույն անձն է, ում իբրև թե խոշտանգել ու ապօրինի ազատությունից զրկել էին Ռուբեն Հայրապետյանի կազմակերպմամբ, սակայն Հայրապետյանի առնչությունը նշվածին դատարանը չհաստատեց, փոխարենը՝ օրեր անց քրեական գործ հարուցվեց Հայկ Շահնազարյանի կողմից առերևույթ առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու փաստի առթիվ:
Ափսոսում եմ,որ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը մոռացել է հանրությանը հայտնել նաև այս մասին, ինչպես արվեց Ռուբեն Հայրապետյանին առերևույթ մեղադրելու դեպքում…»,- ասված է գրառման մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Մեքենաներից նոր տեսակի գողությունների շարք է սկսվել. «Վարորդի ընկերը» ահազանգում է
«Վարորդի ընկեր» ֆեյսբուքյան էջում ահազանգում են.«ԶԳՈւՇԱՑԵ՛Ք,Մեքենաներից նոր տեսակի գողությունների շարք է սկսվել, այս անգ...
Երթևեկության վերակազմակերպում Կոմիտաս-Գրիբոյեդով խաչմերուկում
Ճանապարհային ոստիկանությունից հայտնում են, որ ճանապարհային երթևեկության ավտանգության բարելավման նպատակով՝ տրանսպորտային...
Գծային կայծակի հարվածը Երևանում. Սուրենյանը լուսանկար է հրապարակել
ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել:«...
ԱԱԾ-ի դիմաց «կատոկը» ընկել է բեռնատարի միջից, բախվել «Mercedes»-ին, վերջինս էլ՝ «Վիլիսին»
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Խանջյան փողոցում՝ Ազգային անվտանգության ծառայության մոտ կայանված բեռնատա...