Բժիշկները պայքարում են ծեծի ենթարկված փոխգնդապետինրա կյանքի համար
8 ամսից ավելի ծեծի հետեւանքով կոմայի մեջ գտնվող փոխգնդապետ Արա Մխիթարյանի առողջական վիճակը վատթարացել է: Այս մասին NEWS.am-ին ասել է Արա Մխիթարյանի եղբայրը` Կարեն Մխիթարյանը: «Նա արյուն է կորցրել, ճնշումի հետ կապված խնդիրներ են առաջացել, հիմա բժիշկները պայքարում են նրակ կյանքի համար»,-ասել է նա:
Նշենք, որ մինչ փոխգնդապետի վիճակի վատթարացումը, բժիշկները հայտնել էին, որ մայիսի վերջին հնարավոր կլինի փոխգնդապետին տեղափոխել տուն եւ տանը կազմակերպել նրա խնամքը:
Հիշեցնենք, որ մարտի 6-ին, Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել էր փոխգնդապետին ծեծի ենթարկելու գործով մեղադրյալ Զավեն Գրիգորյանին ազատ արձակելու՝ փաստաբանի ներկայացրած միջնորդությունը եւ մեղադրյալը 1 միլիոն 500 հազար դրամ գրավով ազատ էր արձակվել։ Արա Մխիթարյանը 8 ամսից ավելի է` կոմայի մեջ է։
Այս գործով մեղադրանք է առաջադրվել Վայոց Ձորի նախկին մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանին, մեղադրյալի կարգավիճակում է նաեւ նրա եղբայրը՝ Զավեն Գրիգորյանը։ Միջադեպից մեկ շաբաթ անց Վայոց Ձորի մարզպետի պաշտոնից հրաժարական էր տվել Տրդատ Սարգսյանը, որը, ըստ շրջանառվող տեղեկությունների եւ որոշ վկայությունների՝ դեպքի վայրում է եղել։
Նմանատիպ հոդվածներ
Մեքենաներից նոր տեսակի գողությունների շարք է սկսվել. «Վարորդի ընկերը» ահազանգում է
«Վարորդի ընկեր» ֆեյսբուքյան էջում ահազանգում են.«ԶԳՈւՇԱՑԵ՛Ք,Մեքենաներից նոր տեսակի գողությունների շարք է սկսվել, այս անգ...
Երթևեկության վերակազմակերպում Կոմիտաս-Գրիբոյեդով խաչմերուկում
Ճանապարհային ոստիկանությունից հայտնում են, որ ճանապարհային երթևեկության ավտանգության բարելավման նպատակով՝ տրանսպորտային...
Դանակահարություն Արաբկիրում. 5 վիրավորներներից մեկը անչափահաս է
Երեւանում, մայիսի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 01։30-ի սահմաններում «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտից...
«Հարսնաքարի» նախկին տնօրենի նկատմամբ հարուցվել է քրեական գործ
Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» համալիրի նախկին տնօրեն Հայկ Շահնազարյանի կողմից ընկերության առանձնապե...