Հասարակություն
«Սա Պեկինն է այսօր, բոլորը դիմակներով են»․ Աշոտ Սարգսյան
WRed
Սա Պեկինն է այսօր, ԲՈԼՈՐԸ դիմակներով են: Այնտեղ մեղավորներ չեն փնտրում, այնտեղ դիմակ չկրելու պատճառ չեն փնտրում, չեն ասում մաքուր օդին ի՞նչ դիմակ, այնտեղ ՄԻԱՍՆԱԿԱՆ պայքարում են կորոնավիրուսի դեմ, ուղղակի լսում են առողջապահության ոլորտի մասնագետներին և արդյունքում Չինաստանում այսօր հայտնաբերվել է ընդամենը 4 նոր դեպք: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական Աշոտ Սարգսյանը։
«Հարգելիներս, եկեք ՄԻԱՍԻՆ մաքրենք երկիրը այդ վիրուսից, մենք դա կարող ենք անել: Յուրաքանչյուրիս բարձր գիտակցությունը և բժիշկների անձնվեր աշխատանքը վերջ կտան վարակի տարածմանը: Բայց մեկը առանց մյուսի հնարավոր չի: Եկեք ուղղակի անենք դա»,- գրել է նա։
Տեսանյութը Esmeralda Dallakyanի էջից:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ծառեր կան, որ ենթակա են շտապ հեռացման. Էդուարդ Հայրումյան
Մանրամասներ «Ձորակ» խնամքի կենտրոնի մահվան դեպքերի վերաբերյալ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արդյո՞ք դիտավորյալ են փչացվել ռադիոկապի սարքերը. Թաթոյան
1.0
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մոմավառություն և ակցիա` Սոնա Մնացականյանի հիշատակին
1.0