Կորոնավիրուսով վարակվելու, բուժման ու անվտանգության կանոնները պահելու մասին. Կարեն Մեժլումյանը վարակվել է կորոնավիրուսով
Փաստաբան Կարեն Մեժլումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ վարակվել է կորոնավիրուսով և հորդորել բոլորին պահել անվտանգության տարրական կանոնները։
«Առավոտյան արթնանում ես ու զգում մեջքիդ մկանների բռնվածության ցավը։ Ջերնաչափում ես՝ 37+։
Դեղեր, վիտամիններ … Երեկոյան՝ 38+։ Ջերմիջեցնող (պարացետամոլ)։ Գիշերը՝ նույնպես։ COVID 19 թեստի հանձնում։ Դրական է։ Հոսպիտալացում։ Ռենտգենով ճառագայթում, սրսկումներ, սիստեմաներ, ամենօրյա արյան հանձնում, դեղահաբեր … Անընդհատ ականջիդ մեջ են հարևան սենյակներում գտնվող, տարիքով շատ ավելի մեծ տատիկ-պապիկների ցավից տնքոցները…
Նույն վիճակում են նաև ընտանիքիդ չափահաս անդամները։
Ասածս ինչ է. եթե դրսում, աշխատնաքի վյարում շփումների ժամանակ ՓՈԽԱԴԱՐՁԱԲԱՐ պահենք անվտանգության տարրական կանոնները՝ դիմակի կրում, սոցիալական հեռավորություն և այլն, չենք վարակվի, վարակը տուն չենք բերի և ընտանյոք նման վիճակի մեջ չենք հայտնվի։ Եվ ընդհանրապես, արժե, արդյոք, համաճարակի պայմաններում հանդիպմամբ շփվել թեկուզ ամենամտերիմ անձի հետ, եթե նա չի մտածում առողջությանդ, ընտանիքիդ առողջության մասին ու իրեն նեղություն չի տալիս շփման ժամանակ դիմակ կրել։
Առո՛ղջ եղեք»,- գրել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 355, մահվան՝ 4 նոր դեպք
Հայաստանում մայիսի 31-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 355 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հաս...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 251 նոր դեպք. 7 մարդ մահացել է
Հայաստանում մայիսի 30-ին ժամը 11։00-ին մեկ օրում գրանցված վարակակիրների 251 նոր դեպք է գրանցվել: Վարակվածների ընդհա...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 517 նոր դեպք
Հայաստանում հունիսի 2-ի դրությամբ կորոնավիրուսի 517 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 100...
Հայաստանում կորոնավիրուսակիր 4-ամյա երեխայի մոտ Կավասակիի սինդրոմ է արձանագրվել
Դժբախտաբար ունենք Կավասակիի սինդրոմի արձանագրված դեպք 4 տարեկան երեխայի մոտ, ով ունեցել է անախտանիշ կորոնավիրուսային հիվ...