Խոշոր հրդեհ Լոռու մարզում. տան տերը տեղափոխվել է հիվանդանոց
Արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Շինարարների փողոցի թիվ 7 շենքի (5 հարկանի) 5-րդ հարկի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում։ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Վանաձորի-հրշեջ փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով: Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Շինարարների փողոցի թիվ 7 շենքի 10-րդ բնակարանի հյուրասենյակում։ Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, բնակարանում գտնվող 7-ամյա Կ.Գ.-ին քաղաքացիները դուրս են բերել ծխահարված տարածքից և տեղափոխել հարևանի բնակարան: Օպերատիվորեն ժամանել է նաև «Վանաձոր» բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը։ Ժամը .20։32-ին հրշեջ-փրկարարները բնակարանի դռան մոտ՝ հատակին, անօգնական վիճակում հայտաբերել են սեփականատեր, 45-ամյա Գոհար Գ.-ին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածը տեղափոխվել է Վանաձորի ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը բժիկները գնահատել են բավարար։ Օպերատիվորեն ժամանել են նաեւ ոստիկանության Լոռու մարզային վարչության Բազումի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Լեւոն Մարտիրոսյանի գլխավորությամբ:
Նմանատիպ հոդվածներ
Լոս Անջելեսում ոստիկաններ-ցուցարարներ դիմակայությունը նոր թափ է ստանում
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում ոստիկանները մահակներ և ռեզինե փամփուշտներ են կիրառել ցուցարարներին ցրելու հա...
Ի՞նչ է պատմել Գավառում պարանոցը կտրած երիտասարդը. բժիշկը ասեղով կարել է սիրտը․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2020թ. ապրիլի 28-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Գավառ քաղաքի Ազատության փողոցում ենթադրյալ հ...
Ծեծկռտուք Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ ու ձերբակալվածներ
Թբիլիսիի կենտրոնում գտնվող զբոսայգում զանգվածային ծեծկռտուք է սկսվել, առնվազն երեք երիտասարդ վիրավորվել է։ Միջադեպի ժամա...
Ամերիկյան Ֆլորիդայում բեռնատարը մխրճվել է խաղաղ ցուցարարների ամբոխի մեջ
Ամերիկյան Ֆլորիդա նահանգի Թալահասի քաղաքի ոստիկանությունը ձերբակալել է Ջորջ Ֆլոյդի մահվան պատճառով բողոքի ցույց անող ամբ...