Հասարակություն

Իսպանիայում կերկարաձգվի արտակարգ դրության ռեժիմը մինչեւ հունիսի 21-ը

Իսպանիայում կերկարաձգվի արտակարգ դրության ռեժիմը մինչեւ հունիսի 21-ը
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հայտարարել է, որ խնդրելու է խորհրդարանին համաձայնություն տալ մինչեւ հունիսի 21-ը արտակարգ դրության ռեժիմը երկարացնելու շուրջ, որից հետո կառավարությունն այլեւս չի…

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հայտարարել է, որ խնդրելու է խորհրդարանին համաձայնություն տալ մինչեւ հունիսի 21-ը արտակարգ դրության ռեժիմը երկարացնելու շուրջ, որից հետո կառավարությունն այլեւս չի սահմանափակի քաղաքացիների տեղաշարժը, հաղորդում է Reuters-ը։ 

Տեսակոնֆերանսի ընթացքում Սանչեը հայտարարել է տարածաշրջային կառավարության առաջնորդներին, եր դա կլինի վերջին սահմանափակումը, որը կընդունվի Իսպանիայում կորոնավիրուսի պանդեմիայի կապակցությամբ։ 

Շաբաթ օրվա տվյալներով՝ Իսպանիայում կորոնավիրուսի հետեւանքով մահացածների թիվը հասել է 27 125-ի, իսկ վարակվածների թիվը՝ 239229-ի։ 

Իսպանիան աշխարհում կորոնավիրուսի պանդեմիայից առավելագույն չափով տուժած երկրներից մեկն է։ Արտակարգ դրության խիստ ռեժիմը սահմանվել է թագավորությունում մարտի 14-ին։ Այդ ընթացքում բնակիչները կարող էին դուրս գալ տնից միայն գնումներ կատարելու համար, իսկ երեխաներին առհասարակ արգելվում էր հեռանալ տնից։ Միայն վերջերս սահմանափակումներն աստիճանաբար մեղմվել էին։ 

 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250