COVID-19. Ռուսաստանը ստեղծել է առաջին դեղամիջոցը
Ռուսաստանի առողջապահության նախարարությունը հավանության է արժանացրել COVID-19-ի դեմ առաջին դեղամիջոցը՝ «Ավիֆավիրը»: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն։ «Դեղամիջոցի առևտրային անվանումն է «Ավիֆավիր», միջազգային անվանումը՝ «Ֆավիպիրավիր»»,- ասվում է դեղամիջոցների պետական գրանցամատյանի տեղեկագրում: Ուղիղ ներդրումների ռուսական հիմնադրամը և ХимРар ընկերությունը մարտին որոշել են համատեղ արտադրություն հիմնել «Ֆավիպիրավիր»-ի արտադրության համար։ Ապրիլի վերջին մեկնարկել էին դեղամիջոցի կլինիկական փորձարկումները, իսկ նախօրեին արտադրողները հայտարարել էին հետազոտությունների եզրափակիչ փուլի մասին: Վերջին տվյալներով՝ նոր դեղամիջոցը լավագույն արդյունքներն է ցույց տվել այլ դեղամիջոցների համեմատ, որոնք փորձարկվել են Ռուսաստանում և այլ երկրներում:
Նմանատիպ հոդվածներ
Հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 355, մահվան՝ 4 նոր դեպք
Հայաստանում մայիսի 31-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 355 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հաս...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 251 նոր դեպք. 7 մարդ մահացել է
Հայաստանում մայիսի 30-ին ժամը 11։00-ին մեկ օրում գրանցված վարակակիրների 251 նոր դեպք է գրանցվել: Վարակվածների ընդհա...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու ռեկորդային՝ 460 դեպք , մահվան՝ 8 նոր դեպք
Հայաստանում մայիսի 29-ին մեկ օրում գրանցված վարակակիրների նոր ռեկորդ է գրանցվել՝ 460 հաստատված դեպք. նախորդ ամենաբարձ ցո...
Հայաստանում կորոնավիրուսակիր 4-ամյա երեխայի մոտ Կավասակիի սինդրոմ է արձանագրվել
Դժբախտաբար ունենք Կավասակիի սինդրոմի արձանագրված դեպք 4 տարեկան երեխայի մոտ, ով ունեցել է անախտանիշ կորոնավիրուսային հիվ...