Աֆղանստանում լրագրողներին տեղափոխող միկրոավտոբուսը պայթել է ականի վրա
Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում ականի վրա կանգնելու հետևանքով պայթել է տեղի հեռուստաընկերություններից մեկի միկրոավտոբուսը, ինչի հետևանքով մահացել է երկու մարդ, ևս 4-ը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ: Այս մասին տեղեկացնում է «Սինխուա» գործակալությունը` հղում տալով Աֆղանստանի ներքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարվու Ամինիին: Ամինիի խոսքերով՝ զոհվել են Khurshid TV հեռուստաընկերության վարորդն ու լրագրողը: Դեպքի վայր են ժամանել փորձագետները, կատարվում է հետաքննություն: «Թալիբան» ծայրահեղական շարժումը հերքել է իր ներգրավվածությանն այս հարձակման մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Լոս Անջելեսում ոստիկաններ-ցուցարարներ դիմակայությունը նոր թափ է ստանում
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում ոստիկանները մահակներ և ռեզինե փամփուշտներ են կիրառել ցուցարարներին ցրելու հա...
Ի՞նչ է պատմել Գավառում պարանոցը կտրած երիտասարդը. բժիշկը ասեղով կարել է սիրտը․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2020թ. ապրիլի 28-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Գավառ քաղաքի Ազատության փողոցում ենթադրյալ հ...
Ծեծկռտուք Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ ու ձերբակալվածներ
Թբիլիսիի կենտրոնում գտնվող զբոսայգում զանգվածային ծեծկռտուք է սկսվել, առնվազն երեք երիտասարդ վիրավորվել է։ Միջադեպի ժամա...
Ամերիկյան Ֆլորիդայում բեռնատարը մխրճվել է խաղաղ ցուցարարների ամբոխի մեջ
Ամերիկյան Ֆլորիդա նահանգի Թալահասի քաղաքի ոստիկանությունը ձերբակալել է Ջորջ Ֆլոյդի մահվան պատճառով բողոքի ցույց անող ամբ...