Ռուսաստանը մտադիր է ընդլայնել ռազմաբազաները Սիրիայում. «Ռազմինֆո»
Մայիսի 29-ին Ռուսաստանի նախագահ Վլադմիր Պուտինը երկրի պաշտպանության և արտաքին գործերի նախարարություններին հանձնարարել է «Խմեյմիմ» ավիաբազայի և Տարտուսում տեղակայված նյութատեխնիկական ապահովման կայանի տարածքներն ընդլայնելու համար սկսել բանակցություններ Սիրիայի հետ։ Այս մասին հայտնում է «Ռազմինֆոն»:
ՌԴ նախագահի հանձնարարականը տեղադրված է կառավարության կայքում։ Տարածքների ընդլայնումը նաև վերավերում է Տարտուս նավահանգստի ջրային տարածքներին։
«Խմեյմիմ» ավիաբազան Սիրիայում գտնվում է համաձայն 2015 թվականի օգոստոսի 26-ի համաձայնագրի։ Այնուհետև նույն թվականի սեպտեմբերի 30-ին ՌԴ դաշնային խորհուրդը թույլատրեց ավիացիոն խմբի մասնակցությունը Սիրիայում մարտական գործողություններին։
Սիրիայում հաստատվելու սկզբնական ժամանակաշրջանում ավիաբազան զինված էր 34 միավոր ինքնաթիռով և 16 միավոր ուղղաթիռով։ Այս թիվը հետագայում բազմաթիվ անգամներ փոփոխվեց։
Տարտուսում տեղակայված է ՌԴ ռազմածովային ուժերի նյութատեխնիկական ապահովման կայանը։ Այն կազմավորվել է դեռևս ԽՍՀՄ գոյության տարիներին՝ 1971 թվականին՝ նպատակ ունենալով սպասարկելու այն ժամանակ գոյություն ունեցող ՌԴ ՌԾՈւ Միջերկրական նավախմբին։
Մինչև սիրիական պատերազմը Տարտուսում վերալիցքավորվում, փոքր վերանորոգումներ էին անցնում մեծամասամբ ռուսական քաղաքացիական նշանակության նավերը։ Սիրիայում քաղաքացիական պատերազմի սկսվելուց հետո Տարտուսի ՆՏԱԿ–ը սկսեց ընդունել Ռուսաստանից ուղևորված նավերին, որոնք մատակարարում էին հումանիտար օգնությունից մինչև զինտեխնիկա։
Նմանատիպ հոդվածներ
Հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 355, մահվան՝ 4 նոր դեպք
Հայաստանում մայիսի 31-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 355 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հաս...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 251 նոր դեպք. 7 մարդ մահացել է
Հայաստանում մայիսի 30-ին ժամը 11։00-ին մեկ օրում գրանցված վարակակիրների 251 նոր դեպք է գրանցվել: Վարակվածների ընդհա...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու ռեկորդային՝ 460 դեպք , մահվան՝ 8 նոր դեպք
Հայաստանում մայիսի 29-ին մեկ օրում գրանցված վարակակիրների նոր ռեկորդ է գրանցվել՝ 460 հաստատված դեպք. նախորդ ամենաբարձ ցո...
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 442 նոր դեպք, 15 մարդ մահացել է
Հայաստանում մայիսի 28-ի դրությամբ` կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 442-ով, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 821...