Խոշոր ավտովթար Կապանում. ճակատ-ճակատի բախվել են Lexus-ն ու Нива-ն. կա վիրավոր
Երեկ՝ մայիսի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում Կապան քաղաքի Սպանդարյան փողոցում ճակատ-ճակատի բախվել են Կապանի բնակիչ՝ 57-ամյա Սուրեն Անտոնյանի վարած ՎԱԶ 2121 մակնիշի և Քաջարան քաղաքի բնակիչ՝ 38-ամյա Արմեն Համբարձումյանի վարած Lexus GX 470 մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդներից Ս. Անտոնյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Կապան» բժշկական կենտրոն։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Վահագն Կոստանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Կայքի տեղեկություններով՝ Lexus-ի վարորդ Ա. Համբարձումյան աշխատում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի հարստացուցիչ ֆաբրիկայի պետ։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Նիվայի վարորդը, ով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել Lexus-ին։
Նմանատիպ հոդվածներ
Ի՞նչ է պատմել Գավառում պարանոցը կտրած երիտասարդը. բժիշկը ասեղով կարել է սիրտը․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2020թ. ապրիլի 28-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Գավառ քաղաքի Ազատության փողոցում ենթադրյալ հ...
PorcheCayenne մեքենան գնել է 25մլն 75 հազար դրամով. Ոստիկանությունը Ռուբեն Հայրապետյանի մասին բացահայտումներ է արել
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ստացված...
Լոս Անջելեսում ոստիկաններ-ցուցարարներ դիմակայությունը նոր թափ է ստանում
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում ոստիկանները մահակներ և ռեզինե փամփուշտներ են կիրառել ցուցարարներին ցրելու հա...
Կապանում ձերբակալված, ապա ազատ արձակված Լևոն Համբարձումյանը կալանավորվեց
Քաջարանցիների աղմկահարույց գործով Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վաչե Մարգարյանի նախագահությամբ, բավարա...