Գերագույն դատարանի ստեղծման մասին Փաշինյանի հայտարարությունն իրարանցում է առաջացրել դատական համակարգում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Գերագույն դատարանի ստեղծման վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն իրարանցում է առաջացրել դատական համակարգում:
Հիշեցնենք, որ վարչապետն այդ մասին հայտարարեց մայիսի 16-ին տեղի ունեցած առցանց մամուլի ասուլիսի ժամանակ: «Քննարկման թեմաներից մեկը ընդհանրապես Սահմանադրական դատարանի իստիտուտը վերացնելն է և դրա փոխարեն Գերագույն դատարան ունենալու տարբերակն է, որը մի շարք երկրներում ընդունված է, որովհետև այսօրվա համակարգը, ըստ էության, Սահմանադրական դատարանը և դատական համակարգը կտրել է իրարից, և այդտեղ պրոբլեմներ են առաջանում», – ասուլիսի ժամանակ ասել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ինչպես հայտնի է, սա ենթադրում է Վճռաբեկ և Սահմանադրական դատարանների միացում, որն էլ խառնաշփոթ է առաջացրել համակարգում: Գործող դատավորները չեն պատկերացնում՝ ինչ է լինելու այս երկու կառույցների միացումից հետո, և ինչ է լինելու աշխատակիցների ճակատագիրը:
Սակայն դատական համակարգում ներքին քննարկում է եղել, դատավորները կարծիք են հայտնել, որ եթե ՍԴ-ի հարցը լուծվի, գործը չի հասնի նոր կառույց ստեղծելուն, հետևաբար նաև Վճռաբեկ դատարանի լուծարմանը։ Սակայն միևնույն ժամանակ Արդարադատության նախարարությունից նրանց հիշեցրել են, որ, անկախ արդյունքից, պետք է ստեղծվի Վճռաբեկ դատարանի վարչական պալատ:
Դրա ստեղծումը նախատեսված է Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությամբ: Դատավորներն էլ այժմ շունչները պահած սպասում են՝ Վարչական պալատը կստեղծվի հին, թե նոր կադրերով: Հիմնավորման մեջ նշվում է, որ Վճռաբեկ դատարանի ակտիվությունը կավելանա, եթե այն ունենա գործն ըստ էության քննող և լուծող մասնագիտացված համապատասխան պալատ»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու ռեկորդային՝ 460 դեպք , մահվան՝ 8 նոր դեպք
Հայաստանում մայիսի 29-ին մեկ օրում գրանցված վարակակիրների նոր ռեկորդ է գրանցվել՝ 460 հաստատված դեպք. նախորդ ամենաբարձ ցո...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 251 նոր դեպք. 7 մարդ մահացել է
Հայաստանում մայիսի 30-ին ժամը 11։00-ին մեկ օրում գրանցված վարակակիրների 251 նոր դեպք է գրանցվել: Վարակվածների ընդհա...
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 442 նոր դեպք, 15 մարդ մահացել է
Հայաստանում մայիսի 28-ի դրությամբ` կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 442-ով, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 821...
Հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 355, մահվան՝ 4 նոր դեպք
Հայաստանում մայիսի 31-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 355 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հաս...