«Հայկական եկեղեցու վրա հարձակումն անընդունելի է»․ Թուրքիայի արդարադատության նախարար
Թուրքիայի արդարադատության նախարար Աբդուլհամիթ Գյուլը դատապարտել է Ստամբուլի Սկյուտար շրջանի Քուզգունջուք թաղամասի Սբ․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու վրա ռասիստական հողի վրա կատարված հարձակումը։ Այս մասին փոխանցում է Ermenihaber-ը։
Գյուլը «Twitter»-ում թեմայի վերաբերյալ արել է հետևյալ գրառումը․ «Դատապարտում եմ Քուզգունջուքի հայկական եկեղեցու վրա իրականացված հարձակումը։ Այլոց սրբությունների նկատմամբ հարգանքը մեր հիմնական սկզբունքներից մեկն է։ Իրավական պետության մեջ այսպիսի գործողությունները երբեք ընդունելի չեն»։
Հիշեցնենք, որ անհայտ անձը մայիսի 23-ն վայրագորեն պոկել էր եկեղեցու մուտքի դարպասների վրա տեղադրված խաչը և նետել մայթին։
Դեպքի առնչությամբ եկեղեցու ղեկավարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում նշվում է, որ հարձակման մասին բողոք է ներկայացվել ոստիկանություն, իսկ պոկված խաչի փոխարեն տեղադրվել է նորը։
Նշենք, որ շաբաթներ առաջ էլ Թուրքիայի քաղաքացներից մեկը փորձել էր հրկիզել Ստամբուլ քաղաքի Բաքըրքյոյ շրջանի Զեյթինլիք թաղամասում գտնվող հայկական Ծնունդ Սբ. Աստվածածնի եկեղեցու դուռը։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու ռեկորդային՝ 460 դեպք , մահվան՝ 8 նոր դեպք
Հայաստանում մայիսի 29-ին մեկ օրում գրանցված վարակակիրների նոր ռեկորդ է գրանցվել՝ 460 հաստատված դեպք. նախորդ ամենաբարձ ցո...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 251 նոր դեպք. 7 մարդ մահացել է
Հայաստանում մայիսի 30-ին ժամը 11։00-ին մեկ օրում գրանցված վարակակիրների 251 նոր դեպք է գրանցվել: Վարակվածների ընդհա...
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 442 նոր դեպք, 15 մարդ մահացել է
Հայաստանում մայիսի 28-ի դրությամբ` կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 442-ով, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 821...
Հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 355, մահվան՝ 4 նոր դեպք
Հայաստանում մայիսի 31-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 355 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հաս...