Ամերիկյան պատվաստանյութը փորձարկվում է Ավստրալիայում
«Ամերիկայի Ձայնի» հաղորդմամբ՝ ԱՄՆ բիոտեխնոլոգիական Novovax ընկերությունը սկսել է կորոնավիրուսային պատվաստանյութի փորձարկումներ Ավստրալիայում, կամավորների մասնակցությամբ: Ընկերությունը հույս ունի հաջողության հասնել մինչև տարեվերջ:
Պատվաստանյութի փորձարկման առաջին փուլում ներգրավված են 131 կամավորներ:
Սա մի շարք փորձարարական պատվաստանյութերից մեկն է, որոնք գտնվում են փորձարկման վաղ փուլում կամ մոտ են դրան:
Դեռևս պարզ չէ, թե փորձարկման գործընթացում պատվաստանյութերից որն է ապահով, անվտանգ կամ արդյունավետ:
Novovax- ն ակնկալում է, որ ավստրալական փորձարկման արդյունքները հայտնի կդառնան հուլիսին: Դրական ընթացքի պարագայում կամավորներին կներարկվի ավելի մեծ չափաբաժին:
Մարդկանց զգալի հատվածի համար նոր կորոնավիրուսն ուղեկցվում է ոչ ծանր ախտանիշներով, հիվանդը ազդուրվում է երկու-երեք շաբաթվա ընթացքում: Վիրուսը, սակայն, խիստ վարակիչ է և կարող է տարածվել անգամ ախտանիշներ չունեցող վարակակիրների կողմից: Տարեցների կամ առողջական խնդիրներ ունեցող մարդկանց համար այն կարող է ունենալ ավելի ծանր հետևանքեր:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 442 նոր դեպք, 15 մարդ մահացել է
Հայաստանում մայիսի 28-ի դրությամբ` կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 442-ով, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 821...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու ռեկորդային՝ 460 դեպք , մահվան՝ 8 նոր դեպք
Հայաստանում մայիսի 29-ին մեկ օրում գրանցված վարակակիրների նոր ռեկորդ է գրանցվել՝ 460 հաստատված դեպք. նախորդ ամենաբարձ ցո...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 251 նոր դեպք. 7 մարդ մահացել է
Հայաստանում մայիսի 30-ին ժամը 11։00-ին մեկ օրում գրանցված վարակակիրների 251 նոր դեպք է գրանցվել: Վարակվածների ընդհա...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 372, մահվան՝ 7 նոր դեպք
Հայաստանում մայիսի 27-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 372 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հաս...