Ոստիկանները գրպանահատության հերթական դեպքն են բացահայտել. բերման է ենթարկվել 42-ամյա տղամարդ
Մայիսի 26-ի երեկոյան մի կին ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում էր տվել, որ ժամը 20.30-ի սահմաններում թիվ 8 երթուղու ավտոբուսում պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է փող, վարորդական իրավունքի վկայական ու բանկային քարտեր:
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները գողությունը կատարած անձին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ համապատասխան միջոցառումներ են ձեռնարկել: Որոնողական աշխատանքներին միացել են ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ բաժանմունքի ծառայողները: Մասնագիտացված ստորաբաժանման պրոֆեսիոնալ գործողությունների շնորհիվ նույն օրը գողությունը բացահայտվել է: Այս մասին տեղեկացրել է ՀՀ ոստիկանությունը:
Քրեական հետախույզները Գայի պողոտայի և Լվովյան փողոցի խաչմերուկից ոստիկանության Նոր Նորքի բաժին բերման են ենթարկել Երևանի Բաղյան փողոցի 42-ամյա մի բնակչի:
Նա տվել է խոստովանական բացատրություն և վերադարձրել գողոնը: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 442 նոր դեպք, 15 մարդ մահացել է
Հայաստանում մայիսի 28-ի դրությամբ` կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 442-ով, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 821...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 372, մահվան՝ 7 նոր դեպք
Հայաստանում մայիսի 27-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 372 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հաս...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու ռեկորդային՝ 460 դեպք , մահվան՝ 8 նոր դեպք
Հայաստանում մայիսի 29-ին մեկ օրում գրանցված վարակակիրների նոր ռեկորդ է գրանցվել՝ 460 հաստատված դեպք. նախորդ ամենաբարձ ցո...
Կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն ավելացել է 289-ով, ունենք մահվան 4 դեպք
Հայաստանում մայիսի 26-ի դրությամբ` կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 289-ով, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 740...