Միայն այսօր մենք ունենք 12 մահ. թիվ մեկ պատասխանատուն շաղգամ է խաղում, ցավալի է. Մինասյան
Սուրբ Աթոռում նախկին դեսպան Միքայել Մինասյանն անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի` մայիսի 27-ին խորհրդարանում արված հայտարարությանն ու ֆեյսբուքյան էջի գրառմանը։
Նշենք, որ վարչապետը ավելի վաղ հրապարակել էր իր հայտարարության տեսագրությունն ու գրել. «Սերժը Միշիկից, տատիկը Սերժից, թոռնիկը տատիկից, փիսիկը թոռնիկից, մուկը փիսիկից. հա քաշեցին, քաշքշեցին, Միշիկին ցեխից չհանեցին»։
Միքայել Մինասյանը, անդրադառնալով այդ հրապարկմանը, գրել է.
«Որքան եփես, ականջները միևնույն է հում են մնում... Ու այս անմակարդակ խփնվածը պնդում է, որ ինքն առաջնո՞րդ է։ Երկրի անվտանգության երաշխավո՞ր... Երկիրը համավարակից պաշտպանո՞ղ… Լու՞րջ։
Իսկ միայն այսօր մենք ունենք 12 մահ: 12 մարած ճակատագիր: 12 որբացած ընտանիք: Իսկ թիվ մեկ պատասխանատուն շաղգամ է խաղում: Ցավալի է: Շատ»։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 442 նոր դեպք, 15 մարդ մահացել է
Հայաստանում մայիսի 28-ի դրությամբ` կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 442-ով, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 821...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 372, մահվան՝ 7 նոր դեպք
Հայաստանում մայիսի 27-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 372 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հաս...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու ռեկորդային՝ 460 դեպք , մահվան՝ 8 նոր դեպք
Հայաստանում մայիսի 29-ին մեկ օրում գրանցված վարակակիրների նոր ռեկորդ է գրանցվել՝ 460 հաստատված դեպք. նախորդ ամենաբարձ ցո...
Կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն ավելացել է 289-ով, ունենք մահվան 4 դեպք
Հայաստանում մայիսի 26-ի դրությամբ` կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 289-ով, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 740...