Աննա Հակոբյանն այցելել է Արմավիրի մարզի Տանձուտ համայնքի միջնակարգ դպրոց
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Այսօր այցելել եմ Արմավիրի մարզի Տանձուտ համայնքի միջնակարգ դպրոց։ Ինչպես Տանձուտ, այնպես էլ նույն մարզի Այգեշատ համայնքի միջնակարգ դպրոցների մարզադահլիճներն ու սանհանգույցները գտնվում էին սարսափելի վիճակում։
«Իմ քայլը» հիմնադրամի նախաձեռնությամբ այսօր մեկնարկել է վերոնշյալ դպրոցների մարզադահլիճների և սանհանգույցների վերանորոգումը և մի քանի ամիս անց մեր դպրոցականները ֆիզկուլտուրայի դասերը կանցկացնեն գեղեցիկ, բարեկարգ ու մաքուր մարզադահլիճներում։
«Իմ քայլը» հիմնադրամի նախաձեռնությամբ մեկնարկած «Հանրակրթական դպրոցներում առողջ ապրելակերպի խթանում» ծրագրի նպատակն է խթանել ֆիզիկական կրթությունը, հանրայնացնել ֆիզիկական ակտիվության և առողջ ապրելակերպի մշակույթը, նպաստել վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելմանը, ակտիվացնել համայնքային կյանքը:
ՀԱՄԱՏԵՂԵՆՔ ՄԵՐ ՔԱՅԼԵՐԸ ՀԱՆՈՒՆ ԱՌՈՂՋ ԱՊԱԳԱՅԻ»։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 442 նոր դեպք, 15 մարդ մահացել է
Հայաստանում մայիսի 28-ի դրությամբ` կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 442-ով, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 821...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 372, մահվան՝ 7 նոր դեպք
Հայաստանում մայիսի 27-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 372 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հաս...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու ռեկորդային՝ 460 դեպք , մահվան՝ 8 նոր դեպք
Հայաստանում մայիսի 29-ին մեկ օրում գրանցված վարակակիրների նոր ռեկորդ է գրանցվել՝ 460 հաստատված դեպք. նախորդ ամենաբարձ ցո...
Կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն ավելացել է 289-ով, ունենք մահվան 4 դեպք
Հայաստանում մայիսի 26-ի դրությամբ` կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 289-ով, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 740...